ՀՀ սուսերամարտի պատանիների առաջնություն

Հոկտեմբերի 20-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները մասնակցեցին սուսերամարտի ՀՀ պատանիների առաջնությանը, որն անց էր կացվում Նորագավիթի Սուսերամարտի Մարզական Միության մարզադահլիճումՄասնակցում էին ավագ դպրոցի սովորողներ Իսահակյան Վալերին և Պողոսյան Արենը, միջին դպրոցի սովորող Խաչատրյան Արշիլը: Նրանք մասնակցեցին սուսերամարտի խոցասուսեր զենքաձևի մրցմանը: Մրցաշարին մասնակցում էին 32 մարզիկներ: Խաչատրյան Արշիլը բազմաթիվ մենամարտերից հետո իր վերջին մենամարտում պարտվելով Գյումրիի ներկայացուցչին գրավեց 16-րդ տեղը: Պողոսյան Արենը վերջին մենամարտը պարտվեց Արաբկիրի ներկայացուցչին և գրավեց 15-րդ տեղը, իսկ Իսահակյան Վալերին պայքարը շարունակեցնա և եզրափակչում և գրավեց պատվավոր 3-րդ տեղը:

This slideshow requires JavaScript.

 

Advertisements