Դեկտեմբեր ամսվա անելիքները

Նպատակը՝ մասնակցություն սուսերամարտի միջազգային մրցաշարի

Մասնակիցներ՝ միջին դպրոցի սուսերամարտի ակումբի սովորողներ

Ժամկետը՝ դեկտեմբերի 1-3, Վրաստան

Խնդիրներ՝

  1. սուսերամարտի ակումբի սովորողները մրցաշարի ժամանակ փորձ են ձեռք բերում
  2. դուրս են գալիս միջազգային ասպարեզ
  3. ձեռք են բերում օտարերկրյա ընկերներ, հաղթահարում են լեզվական խնդիրները
  4. տեսնում  են հյուընկալող երկրի տեսարժան վայրերը

Արդյունքում՝

  1. մարզիկները ձեռք են բերում մասնագիտական հմտություններ
  2. իրականացնում են իրենց ունեցած մարզական գիտելիքները և հմտությունները

Շաբաթօրյա աշխատանքներ

Նոյեմբերի 11-ին մայր դպրոցում մի քանի սովորողների և դասավանդողների հետ աշխատանքներ կատարեցինք հեծանվաուղու համար և հողի հարթեցման աշխատանքներ։

Սեբաստացու օրերին սուսերամարտիկները

Սեբաստացու օրերի շրջանակներիում սուսերամարտի ստուգատեսային նախագիծը իրականացնում էի ավագ և միջին դպրոցների սովորողների հետ։ Ինչպես որ նախագծում նախավարժանքները և մենամարտերը անցկացվում էին թե սուսերամարտի մարզասրահում և թե մարմարյա սրահում։ Մարմարյա սրահում սովորողները հնարավորություն էին ունենում մենամարտել, որից հետո մեծ էկրանի վրա ցուցադրում էի և բացատրում օլիմպիական և աշխարհի լավագույն սուսերամարտերի մարտերից։

This slideshow requires JavaScript.

Նոյեմբերի 13-17 ստուգատեսային շաբաթ

Նախագծի անվանումը՝ Սուսերամարտի ստուգատեսային նախագիծ

Նախագծի ժամկետը՝ նոյեմբերի 13-17

Նախագծի մասնակիցները՝ միջին և ավագ դպրոցների սովորողներ

Նախագծի նպատակը՝ Սեբաստացու օրերի ընթացքում, անցկացնել սուսերամարտի ստուգատեսային մարտեր, փորձի փոխանակումներ

Նախագծի խնդիրները՝

  • կրթահամալիրի սովորողների  պատրաստությունտ  ստուգատեսներին
  • նոր սովորողների ներգրավումը սուսերամարտին
  • մասնագիտական հմտությունների ստուգում ևզարգացում

 

Անցկացման վայրը՝ Մայր դպրոցի սուսերամարտի մարզադահլիճ և Մարմարյա սրահ

Անհրաժեշտ մարզահագուստ և մարզագույք՝

  • սուսերամարտի հատուկ հանդերձանք
  • խոցասուսեր
  • էլեկտրական հաշվիչ

Սովորողները իրենց հետ պետք է ունենան անձնական փոքր սրբիչ և մարզահագուստ

Անցկացմանբնութագիրը՝ ստուգատեսային մարտերը կանցկացվեն ինչպես մարզասրահում,  այնպես էլ մարմարյա սրահում՝ ազատ լինելու դեպքում։ Մարմարյա սրահում կօգտագործվի  մեծ էկրանը՝ սուսերամարտի մարտեր դիտելու համար, որից հետո կանցկացվեն քննարկումներ։  Տեսանյութերը կընտրվեն Օլիմպիական և աշխարհի լավագույն սուսերամարտի մենամարտերից։

Արդյունքը՝ փորձառում սուսերամարտիկներ կլինեն, միշտ պատրաստ նմանատիպ  ստուգատեսերին, ավելի հմտացած, ավելի ճկունացած և սուսերամարտի սպորտաձևի մասին ավելի տեղեկացված

 

 

Ուրբաթ օրը մայր դպրոցում

Այսօր մայր դպրոցում շարնակվում էր Աշնանային ուսումնական աշխատանքային նախագիծ 2017-ի աշխատանքները։ Վերջնական տեքի բերվեցին մայր դպրոցի հեծանվաուղղիների աշխատանքները, ծաղկանոցի աշխատանքներն ու հարակից հետիոտների ու հեծանվաուղղու աշխատանքները։ Ինչպես նաև հավաքվեց բեռնատարի վրա՝ այս օրերին խոտի, շին աղբի կույտերը։  Շարունակել կարդալ