Ձմեռային մարզագույքի հաշվետվություն

Այս շաբաթ ընստ Ձմեռային մարզագույքի նախապատրաստման նախագիծ-ի իրականացրեցինք Կրթահամալիրում դահուկների և սահնակների հաշվառման, մաքրման աշխատանքներ սովորողների հետ։ Սովորողները շատ ակտիվ մասնակցում էին աշխատանքներին և անհամբեր սպասում են մարզումներին։

Առաջի օրը սկսեցինք այցելել Հյուսիսային, Արևմտյան և Արևելյան դպրոց-պարտեզներ

Հաջորդ օրը՝ Հարավային դպրոց-պարտեզ, իսկ մյուս օրը մայր դպրոց

Կրթահամալիրի դահուկ-սահնակների քանակները՝

դահուկներ — 16հատ, որոնք սարքին են և պատրաստ են օգտագործման

3զույգ նոր դահուկ, 5զույգ դակուկ կոտրված, որից 4հատը պահեստային, 6զույգ պահեստային դահուկի ձողեր։

սահնակներ՝ — 19 հատ սահնակ, որից 3-ը անհրաժեշտ է վերանորոգել

 

 

Մարզական ֆլեշմոբ

Նախագծի անվանումը՝ Մարզական ֆլեշմոբ

Նպատակը՝

  • Հանրապետության Հրապարակում իրականացնել մարզական ֆլեշմոբ
  • ոչ սեբաստացի ընկերների ձեռք բերում
  • անցորդներին փոխանցել ձմեռային ճամբարի մասին թերթիկներ
  • ներկայացնել Կրթահամալիրի ծրագրերը

Խնդիրները՝

  • սովորողների մոտ բարձրացնել ակտիվությունը դեպի սպորտը
  • Երևանցիներին ներկայացնել և տեղեկացնել Կրթահամալիրի մարզական կենտրոնի լրացուցիչ կրթության մասին

Նախագծի մեկնարկը և վայրը՝ դեկտեմբերի 11-15(կնտրվի մեկ օր) ժամը 12:00-15:00, Հանրապետության Հրապարակ

Մասնակիցներ՝ սուսերամարտի թիմ, նետաձգության թիմ, ձեռքի գնդակի թիմ, բասկետբոլի թիմ, վոլեյբոլի թիմ, ֆուտբոլի թիմ, հրաձգության թիմ, սեղանի թենիսի թիմ

Անհրաժեշտ մարզագույք և պարագաներ՝

Արդյունքը՝

 

 

Ձմեռային մարզագույքի նախապատրաստման նախագիծ

Այս շաբաթ մեկնարկել է Կրթահամալիրում ձմեռային մարզագույքի նախապատրաստական աշխատանքները

Նախագծի անվանումը: Ձմեռային մարզական գույքի նախապատրաստում

Նպատակը: Կրթահամալիրի բոլոր սահնակներն ու դահուկները նախապատրաստել ձմեռային մարզումներին: Կատարել մաքրություն, վերանորոգման աշխատանքներ, դահուկների մոմապատում

Խնդիրները: Սովորողներին նախապատրաստել ձմեռային ստուգատեսներին, իրականացնել ձմեռային մարզումներ, ճամփորդություններ

Նախագծի մեկնարկը և վայր: Դեկտեմբերի 05-08, Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրում

Մասնակիցներ: Աշխատանքներին կմասնակցեն տվյալ դպրոցի կամ դպրոց-պարտեզների սովորողները

Համակարգողներ: Միքայել Ղազարյան, Անդրանիկ Մարգարյան

Անհրաժեշտ գույք և պարագաներ: Սահնակների վերանորոգման և դահուկների մոմապատման համար անհրաժեշտ են փայտանյութ և մոմ, մաքրման աշխատանքների համար կտոր

Արդյունքը:

  • Սովորողները ձեռք կբերեն սահնակների և դահուկների վերանորոգման հմտությունները
  • Պատրաստ լինել ձմեռային ստուգատեսների նախապատրաստական պարապմունքներին
  • Կրթահամալիրը մեկնարկում է առաջին պարապմունքները ձմեռային մարզագույքով

Նախագծի արդյունքները՝ Հաշվետվություն

 

Կայացավ Սուսերամարտի միջազգային առաջնությունը

Դեկտեմբերի 2-3-ը Թիֆլիսում տեղի ունեցավ սուսերամարտի միջազգային առաջնությունը։ Մասնակցում էին Վրաստանի, Հայաստանի, Շվեդիայի և Իրանի սուսերամարտիկները։ Հայաստանը ներկայացնում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սուսերամարտի ակումբի սովորող Խաչատրյան Արշիլը։ Մասնակցում էին նաև Արաբկիրի սուսերամարտի, Նորագավիթի մարզական միության սուսերամարտի թիմերը։ Արշիլը ունեցավ 5 մարտ, պարտվեց միայն շվեդ մարզիկին և գրավեց 5-րդ տեղը։
Այս ճամփորդության ընթացքում ձեռք բերեցինք նոր ընկերներ, միասին շրջեցինք Թիֆլիսի փողոցներով, տեսարժան վայրերով։ Ինչպես նաև ունեցանք նոր մրցումների մասնակցության հրավերներ։ Կրթահամալիրը կարող է ավելի մեծ խմբով մասնակցել կազմակերպվող մրցաշարերին։ Երևան վերադառնալիս մեր վրաց ընկերներն իրենց գոհունակությունն արտահայտեցին և ջերմ ճանապարհեցին մեզ՝ սպասելով նոր հանդիպմանը։

This slideshow requires JavaScript.