Նախագիծ՝ Վրաստանի՝ սուսերամարտի բաց առաջնություն, եռօրյա ճամփորդություն:
Նպատակը՝
- Ներկայացնել կրթահամալիրը, մարզադպրոցը, սուսերամարտի ակումբը
- Համագործակցություն հարևան երկրների սուսերամարտի ֆեդերացիաների, ակումբների հետ
Վայրը՝ Վրաստան՝ Թբիլիսի քաղաք
Ժամանակահատվածը՝ Մայիսի 18-20-ը
Մեկնումը և վերադարձը՝ Խումբը կմեկնի Մայր դպրոցից՝ մայիսի-18 ին առավոտ՝ 9:00, կվերադառնա մայիսի 20-ին երեկոյան 20.00՝ Մայր դպրոց
Անհարաժեշտ գույք, պարագաներ՝ սուսերամարտի 4 զենք, 4 սաղավարտ և 4 սուսերամարտի կոստյում, բժշկական արկղիկ:
Ֆինանսական բաղադրիչ
Սովորողների մրցաշարին մասնակցության վճար — 48 000 դրամ / 6 000դրամ մեկ սովորողը/
Տրասպորտային ծախսեր — մինչև 100 000 դրամ բեզնինի ծախս /երկու մեքենայի համար, գնալը և վերադարձը /
Գիշերակաց երկու օրվա համար ամեն սովորողի համար- 20.000 դրամ / մեկ օրը 10 000դրամ /
Եռօրյա սնունդ — 27 000 դրամ /երեքա անգամյա սնունդը 9 000 դրամ, մեկ օրը/
Երկու ավտոմեքենայի ապահովագրումը — 12 000 դրամ / մեկ ավտոմեքենան 6 000 դրամ/
Մեքենաների մակնիշը՝ Audi A6 համարանիշը՝ 37AV367 վարորդ Միքայել Ղազարյան
Mersedes Benz 205 համարանիշը 50SL 505 վարորդ Ռոբերտ Խաչատրյան
Տրանսպորտային ծախսերը, երկու մարզիչի գիշերակացի և սնունդի ծախսերը կրթահամալիրի մասնակի աջակցությամբ
Սովորողների ծախսերը ծնողների միջոցներով
Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր, միջին և ավագ դպրոցի` սուսերամարտի ակումբի սովորողներ
- Լևոն Այվազյան -միջին դպրոց 7-րդ դաս.
- Սուրեն Հովսեփյան-միջին դպրոց 7-րդ դաս.
- Վիկտորիա Զաքարյան — միջին դպրոց 7-րդ դաս.
- Սիլվի Թոփիկյան — հարավային դպրոց 5-րդ դաս
- Կատրինա Լալայան- հարավային դպրոց 5-րդ դաս
- Հովհաննես Տեր-Անդրեասյան — հյուսիսային դպրոց 5-րդ դաս
- Աֆինա Մկրտիչյան — միջին դպրոց 7-րդ դաս
- Էդուարդ Սիմոնյան — ավագ դպրոց 10-րդ դաս
Օրակարգ՝
18.05
- 9:00-Մեկնում
- 11:00-Կանգառ Սպիտակի, Սուրբ Հարություն եկեղեցի, բրդուճներով նախաճաշ
- 14:00-ժամանանում Թբիլիսիի հյուրատուն
- 15:00-ճաշ
- 16:00-ծանոթացում սուսերամարտի դահլիճին, մրցուղիներին՝ փոքրիկ մարզում
- 19:00-ընթրիք
- 21:00-քուն
19.05
- 9:00-Նախաճաշ
- 10:00-մրցումների բացման արարողակարգ, մրցումներ
- 14:00-փոքրիկ ընդմիջում
- 17:00-մրցաշարի ամփոփում, մրցանակաբաշխություն
- 18.30-ընթրիք
- 19:00-քաղաքային թափառումներ
- 22:30-քուն
20.05
- 9:00-նախաճաշ
- 10:00-իրերի հավաքում, վերադարձ դեպի Երևան
- 14:00-կանգառ Հաղպատի վանական համալիրում
- 20:00-ժամանում Երևան
Հայրենագիտական կանգառները՝
Հաղպատ վանական համալիր՝ այն հայկական առաքելական վանական խոշոր համալիր է Հայաստանի Լոռու մարզի Հաղպատ գյուղում: Վանական համալիրը հիմնադրվել է 10-րդ դարում: Այն եղել է միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային և գիտաուսումնական խոշոր կենտրոն: Հաղպատը՝ Սանահին վանքային համալիրի հետ միասին համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ:
Պատասխանատու մարզիչներ՝ Միքայել Ղազարայան, Ռոբերտ Խաչատրյան