Լրացուցիչ կրթության 2023-24 ուստարվա ուսումնական փաթեթ

Նախագծի տևողությունը՝  Շարունակական: Յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի ժամը՝ 15։00-16։40:

Նախագծի մասնակիցները՝ սեբաստացի և ոչ սեբաստացի սովորողներ, այլ ցանկացողներ:

Մարզիչներ՝ Միքայել Ղազարյան, Ռոբերտ Խաչատրյան

Նախագծի նպատակը և ուղղությունները՝

  1. Կրթահամալիրում և արտակրթահամալիրային հարթակներում զարգացնել սուսերամարտ մարզաձևը
  2. Նպաստել, որպեսզի ավելի   շատ  թվով  երեխաներ զբաղվեն   սպորտով
  3. Սովորեցնել ունենալ կարգապահություն, հարգել միմյանց և միջավայրը
  4. Սպորտում նոր նվաճումներ ունենալ

Լրացուցիչ գործունեության կառուցվածքը: Մարզական  լրացուցիչ կրթությունը  ապահովվում է սովորողի՝ մարմնակրթության և  սպորտի մասին տեսական և գործնական գիտելիքներ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարզական կառույցների պայմանները թույլ են տալիս գործունեություն ծավալել սովորողների  ֆիզիկական կուլտուրայի կարևորագույն ընդունակությունների զարգացման և կատարելագործման համար:

  1. Սուսերամարտի պատմությունը:

Մասնակիցները՝

  1. Կարինե Գյուլումյան
  2. Էդվարդ Սիմոնյան
  3. Լևոն Այվազյան
  4. Վիկտորիա Զագարյան
  5. Մհեր Հակոբյան

Արդյունքը՝

  • Կրթահամալիրում սովորողները հնարավորություն կունենան ավելի լավ ծանոթանալ և ավելի խորացված հմտություններ ձեռք բերել սուսերամարտ մարզաձևից։
  • Կունենանք սպորտում և կյանքում ավելի կայացած սովորողներ, հնարավորություն կունենանք ներկայանալ հանրապետական և միջազգային մրցաշարերի։

Նախագծի պահանջները՝ 

  1. Լրացուցիչ պարապմունքներին ներկայանալ համապատասխան մարզական հագուստով։
  2. Լրացուցիչ պարապմունքի համար կարող են դիմել տասը տարեկանից բարձր անձիք։
  3. Պարապմունքները անցկացվում են կրթահամալիրի սուսերամարտի մարզադահլիճում, շաբաթական երեք օր: Կրթահամալիրի սովորողների համար պարապմունքների արժեքը՝ 6.000- 8000 ՀՀ դրամ (վեցից, ութ հազար դրամ):

Մանրամասների և այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 099 17 73 73 հեռախոսահամարով, կամ գրել m-khazaryan@mskh.am էլեկտրոնային հասցեին։

1 thoughts on “Լրացուցիչ կրթության 2023-24 ուստարվա ուսումնական փաթեթ

Թողնել մեկնաբանություն