Աշնանային պարտիզպուրակային նախագիծը մեկնարկել է

22906321_530448087308919_87464858_o

Շարունակվում է Մայր դպրոցի աշնանային պարտիզպուրակային նախագծի աշխատանքները: Ցանկանալով օր առաջ ավարտին հասցնել նախագիծը, այսօր միջին և ավագ դպրոցի սովորողների հետ միասին վարդեր տնկեցինք Բաբաջանյան փողոցի կողմից դպրոցի մուտքի ճանապարհին: Սովորողները մեծ ոգևորությամբ օգնում էին վարդերի դասավորության և փոսերի տեղերի որոշմանը, ինչպես նաև դույլերով ջուր էին բերում և հագեցնում վարդերի ծարավը: Այնպես որ կրթահամալիր մուտքը՝ մուտքը դեպի մեր օջախ, կլինի ավելի հաճելի ու գեղեցիկ: Շարունակել կարդալ

Advertisements

ՀՀ սուսերամարտի պատանիների առաջնություն

Հոկտեմբերի 20-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները մասնակցեցին սուսերամարտի ՀՀ պատանիների առաջնությանը, որն անց էր կացվում Նորագավիթի Սուսերամարտի Մարզական Միության մարզադահլիճումՄասնակցում էին ավագ դպրոցի սովորողներ Իսահակյան Վալերին և Պողոսյան Արենը, միջին դպրոցի սովորող Խաչատրյան Արշիլը: Նրանք մասնակցեցին սուսերամարտի խոցասուսեր զենքաձևի մրցմանը: Մրցաշարին մասնակցում էին 32 մարզիկներ: Խաչատրյան Արշիլը բազմաթիվ մենամարտերից հետո իր վերջին մենամարտում պարտվելով Գյումրիի ներկայացուցչին գրավեց 16-րդ տեղը: Պողոսյան Արենը վերջին մենամարտը պարտվեց Արաբկիրի ներկայացուցչին և գրավեց 15-րդ տեղը, իսկ Իսահակյան Վալերին պայքարը շարունակեցնա և եզրափակչում և գրավեց պատվավոր 3-րդ տեղը:

This slideshow requires JavaScript.

 

Աշնանային ուսումնական աշխատանքային նախագիծ 2017

Նպատակը: 

  • Մայր դպրոցի հեծանվաուղղու վերջնական աշխատանքների իրականացում
  • Բաբաջանյան փողոցի մուտքի հողային աշխատանքների և կանաչապատման, ծաղկապատման աշխատանքների իրականացում. ծաղկանոցի ստեղծում
  • Ավագ և Միջին դպրոցի սովորողների ներառումը աշխատանքներին
  • հողի հետ աշխատելու կարողությունները բարելավվումը և ավելացումը
  • սովորողների ուշադրությունը դեպի հողը, դեպի մաքուր միջավայր, ծաղկած ու կանաչ միջավայր:

Շարունակել կարդալ

Երևան-Մասիս-Երևան հեծանվային արշավ

Հոկտեմբերի 15-ին Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողներով կսկսենք Երևան-Մասիս-Երևան հեծանվային արշավը: Երթուղին շատ ուրախ է լինելու, քանի որ հեծանվային արշավը անցնելու է Հանրապետության Հրապարակով, որտեղ մեծ հեծանվային միջոցառմանն ենք մասնակցելու: Սովորողները հնարավորություն կունենան շփվել ավելի փորձառու հեծանվորդների հետ և ավելի վստահ լինել հեծանիվ վարելիս, ցանկացած արշավներ հաղթահարելիս:

Մասնակիցներ`

 

Կազմակերպիչներ` Միքայել Ղազարյան, Տաթև Համբարյան