Գետը  Համայնքում

Այս ուսումնական տարվա սկիզբը բավական տպավորիչ ու ճամփորդություններով մեկնարկեց ինձ համար: Վերջերս Սևանի ավազանով, Գետիկ և Աղստև գետերի հովտով, Սևանա լճի հարակից գյուղերն ընդգրկող գեղեցիկ ու բովանդակալից ճամփորդության էի: Ճամփորդությունը երկօրյա էր, շատ խիստ ծրագրով ու հետաքրքիր նախագծի շուրջ իրականավող՝ «Գետը համայնքում»: Նախագիծը համակարգում է Քնարիկ Ներսիսյանը: 

Սևանը այս տեսքով, այս կերպ նայելու առիթ դեռ չէր եղել, և սա լավագույն հնարավորությունն էր: Եղանք մի քանի գյուղերով, որտեղ տիար Բլեյանը պայմանավորվածություններ էր հաստատել գյուղի դպրոցների տնօրենների հետ: Ծովագյուղում և Սեմյոնովկայում մեզ նաև աշակերտները դիմավորեցինք: Հետաքրքիր էր Սևանի ազգային պարկին պատկանող թանգարանը այնտեղ ներկայացված ցուցանմուշները:

Չէր կարելի չնկատել Սեմյոնովկա և Ծովագյուղ գյուղերի մոտով հոսող Ձկնագետի կարևորոթյունն ու դրա հետ մեկտեղ աղտոտված լինելը: Երեխաները, ասացին, որ լողում են գետում, բայց, այդ հերթը հենց հասնում է աղբը հավաքելուն, բոլորը մոռանում են:

Առաջին օրվա գիշերակացը հարազատ Ժայռ լողափում էր: Որտեղ և արդեն  հասանք երբ սկսեց մթնել: տեղավորվեցինք, ճաշեցինք և սկսեցին լողափնա սուսերամարտի մրցումները, որը Սևանա լճի ափին շատ տպավորիչ է:

Երկրորդ օրվա ամենատպավորիչ վերելքը Արտանիշ լեռ բարձրանալն էր: Սևանը այդքան գեղեցիկ, այդքան հսկա դեռ երբեք չէի տեսել: 

Ճամփորդությունը համարում եմ ստացված, ու շատ բան հենց այս ճամփորդությամբ կփոխվի ու կմեկնարկի: