Հունվարյան մարզական ստուգատես

16237229_1328568337201627_1787169791_nԿազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Պաշտոնական կայքը՝ miqayelghazaryan.wordpress.com

Նպատակը՝ Ստուգատեսը կազմակերպվում է որպես ուսուցիչների, սովորողների նախագիծ, որի նպատակն է հանրակրթության մեջ մարմնամարզություն, լող, հեծանիվ մարզաձևերի  ներդրումը, մարզական կարողությունների-հմտությունների ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը, տարածումը:

Ստուգատեսի ժամանակացույց 

Հունվարի 9-20-ը՝  մարզումներ դպրոցներում, մայր դպրոցի մարզասրահներում և ելույթների նախապատրաստական աշխատանքներ։ Սովորողները, դասվար-դաստիարակները պետք է կարողանան կատարել ստուգատեսի համար նախատեսված վարժությունների համալիրը։
Կրտսեր դպրոցի սովորողների համար հեծանիվ և լող մարզաձևերի ստուգատեսների անցկացման վայրը Արևմտյան դպրոց-պարտեզ, իսկ մարմնամարզությունը ըստ ժամանակացույցի:

Ստուգատեսի համար նախատեսված մարմնամարզական վարժություններ:

Ստուգատեսի համար նախատեսված վարժություններ լողից:

Ստուգատեսի համար նախատեսվող վարժություններ հեծանվով, սահնակով:

 

Հունվարի 23-27
Մարզական  ելույթներ 

Մասնակիցներ՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասվարներ, 5 տարեկաններից 5-րդ դասարան պարտադիր,  6-12-րդ դասարանցիներ, քոլեջի սովորողներ,  անհատական, խմբային, դասարանական, ընտանեկան թիմեր հայտով: Հայտերի լրացման վերջնաժամկետը հունվարի 22-ն է:

Վայրը՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարմնամարզության մեծ սրահ, «Սեբաստիա» մարզահամալիր, Արևմտյան դպրոցի լողավազան:

Լավագույն կատարումները կորոշվեն հանձնաժողովի կողմից:

Հանձնաժողովի անդամներ՝

Արևելյան  դպրոցի ժամանակացույց՝ հանձնաժողովի նախագահ Նաիրա Նիկողասյան

Արևմտյան դպրոցի ժամանակացույց՝ հանձնաժողովի նախագահ  Զառա Առաքելյան

Հարավային դպրոցի ժամանակացույց՝ հանձնաժողովի նախագահ Շամիրամ Պողոսյան

Հյուսիսային դպրոցի ժամանակացույց՝ հանձնաժողովի նախագահ Քնարիկ Ներսիսյան

Միջին դպրոցև ավագ դպրոցների ժամանակացույց՝ հանձնաժողովի նախագահներ Մարգարիտ Սարգսյան և Մարթա Ասատրյան

Քոլեջ՝ Նվարդ Սարգսյան

Ստուգատեսի մրցանակը հայրենագիտական ճամփորդության, ռազմա-մարզական ճամբարի ուղեգիրն է։

Մարզերից մասնակիցները կօգտվեն կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններից:

Հարցերի դեպքում կարող զանգահարել`
Ղազարյան Միքայել — 077977370
Հարությունյան Նաիրա  — 094806404 

Լուսանկարի աղբյուրը՝ Աշոտ Բլեյանի բլոգ

62 thoughts on “Հունվարյան մարզական ստուգատես

Թողնել մեկնաբանություն