Սուսերամարտի պատանիների առաջնություն՝ նոյեմբերի 4-6-ը. հաշվետվություն

Նոյեմբերի 4-6-ը Երևանում՝ Նորագավթի սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում կայացավ սուսերամարտի պատանիների մրցաշարը, որին մասնակցում էին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ և Միջին դպրոցների սուսերամարտիկները: Մրցաշարին մասնակցում Հայաստանի մարզերից ժամանած սուսերամարտիկներ և այլ ակումբներից:

Սովորաողները նման մրցաշարի արդեն երկրորդ-երրորդ անգամ էին մասնակցում, ճիշտ է մեդալակիրներ չունեցանք, սակայն նման մրցաշարերում սովորողները մեծ փորձ են ձեռք բերում, սկսում են մենամարտել ավելի ինքնավստահ՝ առանց հուզմունքի և շփոթվելու:

Մեծ հաջողություն ենք մաղթում մեր սուսերամարտիկներին՝ կրթահամալիրում՝ նոյեմբերի 29-30 կայանալիք սուսերամարտի միջազգային ամենամյա բաց մրցաշարի ընթացքում:

Թողնել մեկնաբանություն