Սուսերամարտի միջազգային մրցաշարի ամփոփում, արդյունքներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Վահան Ասատրյան» մարզադահլիճում կայացավ սուսերամարտի բաց միջազգային առաջնությունը, որին մանակցում էին՝ կրթահամալիրի սուսերամարտի ակումբի սաներ, Երևանի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի սաներ, Գյումրու հավաքական թիմի սաներ, Մասիվի հրաձգության մարզադպրոցի սաներ, Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մարզադպրոցի սաներ, Վրաստանից ժամանած սուսերամարտիկներ:

Այս մրցաշարը փորձի փոխանակման, նոր հմտությունների ձեռբերման, սպորտաձևում կայանալու փայլուն հնարավորություն է։ Կրթահամալիրի սաները գրանցեցին իրենց լավագույն արդյունքները։ Ինչը միայն մեկնարկն է առաջիկայում ավելի բարդ մենամարտերի մասնակցելու համար։

Ալբերտ Գրիգորյանը նույնպես ներկաների թվում էր, ով ողջունեց մարզադպրոցի և կրթահամալիրի գործունեությունը, համարելով նախադեպը չունեցող և մեծ հեռանկարներ տվող, սովորողներին հետագայում առավել մեծ բարձունքներ նվաճելու։

Մրցաշարի եզրափակիչ փուլ էին հասել կրթահամալիրի ավագ դպրոցի սաները, ովքեր հաղթահարեցին իրենց առջև դրված առաջադրանքը, զբաղեցնոլով պատվավոր տեղեր։

Վրաց գործընկերները՝ մրցաշարը կարևոր փորձի փոխանակում համարեցին, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության և փորձի փոխանակման հնարավորության համար, իսկ համագործակցությունը շարունակական բնույթ է ունենալու։

Մարզադպրոցը իր շնորհակալությունն և երախտագիտությունն է հայտնում կրթահամալիրի հիմնադիր տնօրենին, գործադիր տնօրենին, կրթահամալիրի Քոլեջին, Ավագ և Միջին դպրոցներին և այն գործընկերներին, ովքերի աջակցեցին նմանօրինակ մրցաշարի հաջող ընթացքին և կայացմանը:

Մրցաշարի բացման արարողությանը կարող եք ծանոթանալ ստրև տեսանյութում՝

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s