Հետազոտական աշխատանք

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

«Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» բաժին

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝ Ճամփորդությունների, ճամբարներ կազմակերպումը

Կատարող՝ Միքայել Ղազարյան

Դասավանդած առարկան՝ ֆիզկուլտուրա, սուսերամարտի մարզիչ

Խորհրդատու՝ Նաիրա Հարությունյան

2022

 Հետազոտական աշխատանքի կառուցվածքը

  1. Տիտղոսաթերթ
  2. Բովանդակություն
  3. Ներածություն, որտեղ հիմնավորվում է թեմայի ընտրությունը, ձևակերպվում է աշխատանքի հստակ նպատակը (Տեքստը շարադրելիս անհրաժեշտ է հղում կատարել այն աղբյուներին, որոնիցի փոխառնվել են օգտագործված նյութերը)
  4. Բաժիններ
  5. Եզրակացություն, առաջարկություն
  6. Օգտագործված գրականություն

Ներածություն

Ուսումնական ճամփորդությունները  (այսուհետ` ճամփորդություն) «Մխիթար Սեբաստաի» կրթահամալիրի, կրթական ծրագրի բաղկացուցիչներն  են: Դրանք որոշված են առարկայական ծրագրով, կամ ուսումնական նախագծով (նախագծերով), և ինքնուրույն ուսումնական նախագիծ, կամ ուսումնական պարապմունք են: Ճամփորդությունները անհրաժեշտ են հայրենիքը ճանաչելու, նոր գործընկերեներ ձեռք բերելու, մարզական տարբեր միջոցառումների մասնակցելու, Հայաստանում և Հայաստանից դուրս մրցաշարերի մասնակցելու և շատ այլ գործոնների համար: Ճամփորդությունը բարձրացնում է սովորողի բարոյակամային հատկանիշները, բարձունքների հաղթահարման ժամանակ ի հայտ է գալիս ընկերոջը օգնելու, աջակցելու հատկանիշը:  Ճամփորդության տևողությունը որոշվում է ըստ ճամփորդության նպատակի, խնդիրների, մասնակիցների տարիքի և ֆիզիկական պատրաստվածության։ : Ինչպես ժողովրդական առածում՝ «Մարդուն ճանապարհին էս ճանաչում» իզուր չի, որովհետև միասին վրանի տակ ապրելու, միասին լողալու , ճաշելու, մարզվելու ընթաքում ի հայտ են գալիս սովորողի բնավորության գծերը, պահվածքը և այլն: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ընդունելությունը կազմակերպվում է մուտքի ճամբարով և դա ճիշտ է, սովորողը մեկ շաբաթ և ավել ապրում է ճամբարային կյանքով, որը կրթահամալիր ընդունվելուց հետո դառնում է նրա ուսումնական պլանի անբաժան մասը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ճամփորդության կազմակերպման պահանջներին կարող էք ծանոթանալ՝

Ուսումնական ճամփորդությունների կազմակերպման կարգ-ում

Որպես ուսումնական նախագիծ՝ ուսումնական ճամփորդությունը պիտի իր էջը ունենա մասնակիցների բլոգներում, ենթակայքում, mskh.am կայքում, մեդիագրադարանում լրացվում են ճամփորդությունների քարտեզն ու պատմությունը։

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասարանի, դպրոցի, ակումբի, տարատարիք խմբի ուսումնական ճամփորդությունը, կրթահամալիրային ուսումնական նախագծով իրականացվող ճամփորդությունները, ստուգատեսային ճամբարները, արտագնա ստեղծագործական հավաքները կազմակերպվում են կրթահամալիրի տնօրենի հրամանով, դպրոցի, ստուգատեսի ղեկավարի հայտով։ Այս ամենի մեջ ուզում եմ կարևորել մարզական բազմաբնույթ ճամփորդությունները: Ընտրել եմ ճամփորդությունների և ճամբարների կազմակերպումը թեման, որովհետև սուսերամարտի մարզիչ եմ, իսկ մարզիչը պետք է շատ ճամփորդի, մասնակցի մարզական մրցաշարերի Հայաստանում և միջազգային հարթակներում, մասնակցի մարզական ճամբարների իր ակումբի սովորողների հետ:

Ճամփորդության ընթացքում և հետո մասնակիցները հրապարակում են պատում, նկարաշար, ֆիլմ, և ուսումնական նյութերը, յուրաքանչյուրը իր բլոգում հրապարակում է իր հաշվետվությունը։ Ճամփորդության ղեկավարի հաշվետվությունը հրապարակվում է նաև mskh.am-ում։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամակիրի, սուսերամարտի ակումբի սովորողները մասնակցել են տարբեր մարզական ճամփորդությունների, մրցաշարերի, Հայաստանում և միջազգային հարթակներում:

2021-2022 ուստարվա ընթացքում սուսերամարտի ակումբը մասնակցել է հանրապետական և միջազգային մի շարք մրցաշարերի՝

Ճամփորդությունները լինում են մեկօրյա և բազմօրյա: Ճամփորդություն տանելուց առաջ պետք է այն բերել նախագծի տեսքի, որտեղ պետք է երևա ճամփորդության նպատակը, խնդիրները, օրը, ժամը, մասնակիցների թիվը և այլն: Կան մարզական ճամփորդություններ, օրինակ միջազգային, որոնք նախագծվում են տվյալ մարզաձևի ֆեդերացիաների կողմից: Ֆեդերացիան կարգով ուղարկում է հրավերքը սուսերամարտի ակումբներին, ովքեր հայտով մասնակցում են մրցաշարին: Այստեղ կարևորում եմ  կապը ֆեդերացիայի հետ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարզիկները տարվա ընթացքում մասնակցում են ֆեդերացիաների կազմակերպած մրցաշարերին:  Ֆեդերացիայի ուղարկած մրցաշարի կանոնադրությունը ստանալուց հետո, մարզիչները ներկայացնում են մասնակիցների հայտը և մասնակցում են մարզական մրցում ճամփորդությանը:

Ներկայացնում եմ սուսերամարտի, միջազգային բազմօրյա  մրցաշարի նախագիծ, որը կայացել է հունիսին՝

Նպատակը և խնդիրները՝

  • Մասնակցել սուսերամարտի միջազգային մրցաշարին
  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում զարգացնել սուսերամարտ մարզաձևը
  • Բարձրացնել մարզիկների մրցակցային պատրաստականությունը:

Ժամկետը՝ Հունիսի 3-6

Անցկացման վայրը՝ Վրաստանի՝ Բաթումի քաղաք

Մեկնումը՝ Մայր դպրոցից ժամը՝ 9.00

Ժամանակացույց՝

  • 3.06.2022 մեկում:
  • 4.06.2022 Բացման արարողություն, ճկասուսերի առաջնություն:
  • 5.06.2022 Խոցասուսեր՝ աղջիկներ և տղաներ: Եզրափակիչ:
  • 6.06.2022 վերադարձ:

Երթուղին՝

  • Մեկնումը՝ Երևան- Սևան- Իջևան-Նոյեմբերյան-Բագրատաշեն- Թբիլիսի-Բաթումի (կանգառը՝ Գետիկ և Աղստև գետերի միախարնման տեղում)
  • Վերադարձը՝ Բաթումի-Թբիլիսի-Բագրատաշեն- Նոյելբերյան-Իջևան-Սևան-Երևան (կանգառը՝ Թբիլիսի քաղաքում և Սևանի հանրային լողափում)

Մասնակիցներ՝

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սուսերամարտի ակումբ

  1. Մարկ Հովհաննիսյան- Ավագ դպրոց-9-րդ դասարան/մասնակից/
  2. Կարինե Գյուլումյան -Միջին դպրոց-8-րդ դասարան/մասնակից/
  3. Միքայել Գևորգյան -Ավագ դպրոց-9-րդ դասարան/մասնակից/
  4. Միքայել Ղազարյան- /մարզիչ/
  5. Տաթև Համբարյան-/լուսաբանող/
  6. Մարտին Ղազարյան

Ժամանակացույցը՝

3.06

09:00 Մեկնում

20:00 Ժամանում հյուրատուն

21:00 Ընթրիք

22:00 Հանգիստ

23.00 Քուն

4.06

08:00 Վերկաց

09:00 Նախաճաշ

10:00 Մեկնում մարզադահլիճ

11:00 Մրցաշարի բացում

12:00- Ճկասուսեր մրցաձևի մրցաշարի մեկնարկ

15.00 Լող՝ Սև ծովում

20.00 Ընթրիք

21:00 Քաղաքային թափառումներ, գիշերային Բաթումիով

23.00 Քուն

5.06

08:00 Վերկաց

09:00 Նախաճաշ

11:00-18:00 Աղջիկների և տղաների խոցասուսեր մրցաձևի մրցաշար, եզրափակիչ

19:00 Հանգիստ

20.00 Ընթրիք

21:00 Այց քաղաքային լողափ

23.00 Քուն

6.06

08:00 Վերկաց

09:00 Նախաճաշ

10:00 Իրերի հավաքում, մեկնում

21.00 Ժամանում Երևան                    

Ճամփորդության նախահաշիվ՝

  • Վառելիքի ծախս՝ անձնական միջոցով
  • Գիշերակացը և սնունդը՝ Բաթումիի հյուրատանը՝ ծնողների և անձնական միջոցներով
  • Կորոնավիրուսի թեստի վճար՝ ծնողների և անձնական միջոցներով

Ներկայացնում եմ «Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակներում սուսերամարտի ակումբի կազմակերպած, սուսերամարտի բաց մրցաշար, ուսումնամարզական  հավաքը

Նախագիծը՝

Սուսերամարտի բաց մրցաշար. «Սեբաստացու օրեր»

Արդյունքը՝

Սուսերամարտի բաց մրցաշար. հաշվետվություն

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կազմակերպվում են ուսումնական ճամբարներ, որի կարգին կարող էք ծանոթանալ այստեղ

Ճամբարները կազմակերպվում են ուսումնական օրացույցին համապատասխան:

Ձմեռային ճամբարին մասնակցում են ծրագրի բոլոր սովորողները, դասավանդողները: Ամառային ճամբարին չեն մասնակցում հիմնական և միջնակարգ դպրոցի շրջանավարտ սովորողները: Սովորողի ծնողի մասնակցությունը խրախուսվում է: Ճամբարականների մեջ կարող են ընդգրկվել նաև այլ դպրոցների սովորողներ ու դասավանդողներ, որոնք մասնակցության հայտ են ներկայացրել իրենց նախաձեռնությամբ, կամ որոնց հրավիրել են ծրագրի սովորողները, դասավանդողները: Ձմեռային ճամբարում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասարանները դառնում են ջոկատներ, իսկ դասավանդողը ջոկատավար: Ճամբարի ընթացքում յուրաքանչյուր մասնակից առնվազն մեկ անգամ մասնակցում է ուսումնական ճամփորդության` առանց գիշերելու և գիշերելով: Այստեղ մեծ տեղ և դեր ունեն ձմեռային մարզական ճամփորդությունները, որոնք ներառվում են մարզական ձմեռային խաղերի օրակարգում և ունեն տարբեր ոււղղություններ՝

  • Սահադաշտ
  • Ջրվեժ
  • Սևաբերդ
  • Ապարան
  • Լեռնանիստ
  • Ծաղկունք
  • Արատես

Ձմեռային մարզական ճամփորդություններին մասնակցում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի խումբ  դասավանդողներ, որի նպատակն է  հետախուզել  ճամփորդության ուղին, անվտանգ անցումները, եղանակային պայմանները՝

Ժամկետը՝ Հունվարի 6-ին,

Մեկնումը՝ Մայր դպրոցից` ժամը 9:00

Նպատակը՝ Ձմեռային մարզական խաղերի նախապատրաստական աշխատանքներ Ջրվեժ անտառապարկում և Սևաբերդում:

Անհրաժեշտ պարագաներ՝ Տաք հագուստ, ձեռնոց, տեսախցիկ, թերմոսով թեյ, փոքր ընդմիջում:

Մասնակիցները՝ Մարզիչներ, եռամարտի կազմակերպիչներ, դասավանդողներ, սովորողներ

  • Միքայել Ղազարյան
  • Ռոբերտ Խաչատրյան
  • Մարիամ Մանասյան
  • Մադլեն Թերզյան
  • Անի Հակոբյան

Երթուղին՝

  • 9:00 Մայր դպրոց, Ջրվեժ անտառապարկ, տարածքի ուսումնասիրություն, հարմար լանջերի ընտրում՝ /սահնակ, դահուկներով սահելու համար/
  • 11.00 Հանդիպում անտառապարկի տնօրինության հետ
  • Ընդմիջում, թեյախմություն
  • 11.30 Այց Կոտայքի մարզ՝ գյուղ Սևաբերդ, տարածքի ուսումնասիրություն, հարմար լանջերի ընտրում /սահնակ, դահուկներով սահելու համար/Ձմեռային խաղեր՝ սահնակ, դահուկ,
  • Ընդմիջում, թեյախմություն:

Վերադարձը՝ 14.00

Մեկ այլ նախագիծ, դասավանդողների մասնակցությամն

Աշխատանքային այց Ծաղկունք գյուղ

Ձմեռային մարզական ճամբարները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներում  ունենում են համակրգողներ, ներկայացնում եմ նրանց դիտարկումները՝

  • Անուշ Թորոսյան՝ Հունվարյան ճամբարն այս տարի ավելի հագեցած էր, քանի որ ունեցանք համագործակցային ,հետաքրքիր, մարզական նախագծեր Ավագ դպրոցի սովորողների հետ։Կրտսեր սովորողները՝1-3րդ դասարանները, մասնակցեցին մարզական ստուգատեսին և ունեցանք շատ լավ հաջողությաններ։ Ճամփորդական հիմնական ուղղություններն էին՝ Սևաբերդ, Ջրվեժ,Արատես, Գեղասահքի դպրոց, Զովաբեր։ Ճամփորդությանները շատ հագեցած էին և դժվարությաններ չենք ունեցել։ 4-5րդ դասարանցիները ունեցան հեծանվային ստուգատես։ Ստուգատեսը իրականացրեցինք Մայր դպրոցի հեծանվաուղիներով ընկեր Հրայրի օգնությամբ և նույնպես դժգոհություն չունեմ։ Այս տարի շատ ավելի լավ էր կազմակերպումը։
  • Նաիրա Հարութունյան՝ Միջին դպրոցի ջոկատները այս տարի շատ ակտիվ մասնակցել եմ մարզական ձմեռային խաղերին, ճամփորդել եմ նախագծով նախատեսված բոլոր ձնառատ ուղղություններով, սահել են չմուշկներով: Ակտիվ աշխատանք եմ տարել մարզիչների հետ, որպեսզի նրանք մասնակցեն և աջակցեն սովորողներին և ջոկատավարներին, մարզական խաղերի ժամանակ: Խնդիրներ չենք ունեցել, մասնակիցները գոհ են եղել, որպես ձեռքբերում ճամփորդություններին միջին դպրոցը շատ ակտիվ է եղել:
  • Սյուզաննա Սարգսյան՝ Այս տարվա ժամանակացույցը շատ ճիշտ, հստակ էր կազմված, ժամանակացույցի խնդիր չենք ունեցել։ Միակ խնդիրը եղել է, երբեմն մարզիչների բացակայությունը, որը հասկանալի է եղել, մարզիչները եղած խմբերի համեմատությամբ շատ քիչ են։Այս տարի, շատ ավելի ոգևորված են մասնակցել սովորողները և դասավանդողները։
  • Սյուզաննա Դանիելյան՝ Լինելով նոր աշխատող, ես չհանդիպեցի խնդիրների։Ճամփորդությունները անցան շատ հետաքրքիր, ակտիվ, առանց խոչնդոտների։Ճամփորդությունների շնորհիվ սովորողների հետ ավելի մտերմացա, ճանաչեցի նրանց յուրովի, բացահայտեցի նրանց մարզական կարողությունները։Ես որպես անհատ եղա այնպիսի վայրերում, որ նախկինում չէի եղել։Հունվարյան ճամբարը շատ բուռն ու հագեցած անցավ։
  • Մարալ Կարապետյան՝ Մարզական ստուգատեսը՝ ձմեռային մարզական խաղերով երկրորդ ուսումնական շրջանում կազակերպվում է՝ որպես ուսպլանով որոշված ֆիզկուլտուրա և անվտանգ կենսագործունեություն ուսումնական բաղադրիչի առաջին ուսումնական շրջանի ամփոփում-հաշվետվություն: Մարզական խաղերը հանրայնացվում են բաց հարթակներում, ինչպիսին են քաղքային սահադաշտերը, Ջրվեժի անտառապարկ- արգելոցը, Սևաբերդը, Լեռնանիստը, Արատեսի դպրական կենտրոնը: Կարևոր ցուցանիշ է սովորողների համընդհանուր մասնակցությունը: Մարզական խաղերին, ցավոք, չեն կարողանում մասնակցել միայն այն սովորողները, ովքեր սուր շնչառական վարակների պատճառով չեն մասնակցում ճամբարային առկա գործունեությանը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմակերպած ամառային ճամբարները իրենց բազմազանությամբ չեն զիջում ձմեռային ճամբարներին: Ամառային ճամբարներ ունեցել ենք  Սևանի ափին,  «Ժայռ» ռազմամարզական բազայում, Ծովինարում և արդեն երկու տարի է Վաղաշենի բնապահպանական արգելոցում, որը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղից 1.5 կմ դեպի հարավ ՝ Սևանա լճի ափին։ ճամբարը վրանային բնապահպանական է, որովհետև գլխավոր պայմանը, ափը աղբից  մաքրելն էր։  Սովորողները և դասավանդողները ջոկատներով,  երեք օր անցկացնում էին ճամբարում,  փոցխերը, բահերը, սայլակները, տոպրակները ձեռքներին մաքրում էին ափամերձ գոտին, ճամբարի տարածքը, հավաքում էին սանիտարական հատումից մնացած ճյուղերը, հետո լողում էին, մարզվում, մարզական համատեղ ճամբարներ էին անցկացնում Վաղաշենի և Մարտունու դպրոցների մարզիկների հետ, երգում և պարում էին խարույկի շուրջ:

Ներկայացնում եմ Ալին Թումասյանի համագործակցային, բնապահպանական ճամբարի նախագիծը՝

Ամառային մարզական բասկետբոլի ճամբար Վաղաշենում

Արդյունքում՝

Վաղաշենի մարզական, բնապահպանական ճամբար

Ռոբերտ Խաչատրյանի ամառային Վաղաշենի բնապահպանական ճամբարի նախագիծը՝

Բնապահպանական վրանային ճամբար. նախագծի համաձայն հուլիսի 31-ին մեկնարկեց Վաղաշենի բնապահպանական արշավախմբային ճամբարը։ Ճամբարի տարածքը գտնվում է Սևան ազգային պարկի հովանու ներքո։ Վաղաշեն գյուղի ափամերձ վայրն ունի հեքիաթային անտառ և լողափ։ Կատարյալ նախադրյալներ ուսումնական-բնապահպանական ճամբարների կազմակերպման համար։ Աղտոտված տարածքը (հիմնականում պլասմասե շշեր) ունի (շուտով՝ ուներ) մաքրման կարիք։
Վաղաշենի բնապահպանական ճամբար

Եզրակացություն

Հետազոտական աշխատանքի ընթացքում եկա հետևյալ եզրահանգման: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրերն անհնար է պատկերացնել առանց ուսումնական ճամփորդությունների և ճամբարների: Դրանք կազմում են կրթահամալիրի դասավանդողի և սովորողի ուսումնական գործընթացի մի մասը: Սովորողները կտրվում են իրենց ընտանիքից, ապրում են իրենց համար անսովոր պայմաններում, ձեռք են բերում նոր ընկերներ, զարգացնում են տարբեր հմտություններ, ամրանում են ֆիզիկապես, կողմնորոշվում են տարբեր անծանոթ իրավիճակներում:

                   Օգտագործված գրականություն և կայքեր

  1. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր mskh.am
  2. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարզական կենտրոն
  3. Մանկավարժական լաբորատորիայի բլոգ
  4. Ռոբերտ Խաչատրյանի բլոգ
  5. Ալինա Թումասյանի բլոգ

1 thoughts on “Հետազոտական աշխատանք

Թողնել մեկնաբանություն