Ատեստավորման ենթական ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ. 2022թ.
Բաժինը՝ Առարկայի դասավանդման մեթոդիկա — 30 ժամ, 2 կրեդիտ
Տևողությունը՝ հոկտեմբերի 3-28
Պարապմունքների օրերը՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ
Վայրը՝ Միջին դպրոց, 2-4 կաբինետ, սկիզբը՝ 15։00
Խմբերի ցուցակը
Վերապատրաստող՝Նաիրա Հարությունյան, էլ. փոստի հասցե՝ naira-fizkult@mskh.am ()
Խմբի անդամները՝ Ալիան Թումասյան, Միքայել Ղազարյան, Ռոբերտ Խաչատրյան, Նարեկ Կարապետյան
Աշխատակարգ
Թեմա 1․Ուսումնական առարկայի ուսուցման նպատակը և խնդիրները
Գործնական աշխատանք, քննարկում՝
1.Ծանոթանալ, գրել նկատառումներ «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի կազմակերպման կարգ
Ընդհանուր առմամբ կարգի դրույթները կրթահամալիրում գործածելի են, բայց հակասություն կա համազգեստ չբերող սովորողի վերաբերյալ: Եթե համազգեստ չունեցող սովորողը համարվում է բացակայող, ապա սովորողը կարող է դուրս գալ դահլիճից և գնալ, այդ դեպքում ինչպես վարվի մարզիչը, քանի որ ըստ կարգի մարզիչը չի կարող դասից դուրս հանել սովորողին, և բացակա ստանալուց հետո, նա ինչպես մնա մարզադահլիճում:
Անհատական աշխատանք՝
2.Հանրակրթության հետևողական նպատակի իրականացման արդյունքում, ակնկալվում է, որ շրջանավարտը «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ուսուցման արդյունքում պետք է իմանա՝
օգտվել՝ Ֆիզիկական կուլտուրա, ուսումնական առարկայի ծրագրից (1-12-րդ դասարաններ)
Միջին դպրոց. Գիտելիքներ, կարողություններ, հմտություններ, միջին մակարդակ
- Կարող է կատարել ընդհանուր զարգացնող վարժություների համալիրներ:
- Կարող է կատարել կախեր և հենումներ. տղաներ՝ պտտաձողի վրա վերելք ուժով, կախ ծալված, կախ արտակորված, կախ դրությունից ձգումներ, աղջիկներ՝ կախ պառկած դրությունից ձգումներ:
- Կարող է հենացատկել՝ այծի վրայով «Ոտքերը կծկած» եղանակով տղաներ՝100- 110սմ բարձրությունը: Աղջիկներ՝ցատկ այծի վրայով «Ոտքերը զատած» եղանակով 100սմ բարձրության:
- Կարող է կատարել՝ Տղաներ՝ գլուխկոնծի առաջ, երկարությամբ, կանգ ձեռքերիվրա վարժակցի օգնությամբ: Աղջիկներ՝ գլուխկոնծի ետ ընդունելով կիսալարան դրությունը:
- Կարող է պարանամագլցել ձեռքերի և ոտքերի օգնությամբ՝ տղաները 3 մ, աղջիկները 2,5 մ բարձրություն:
- Կարող է վազել արագացումով 40մ, փոփոխական տեմպով 6 րոպե/աղջիկներ/ և 8 րոպե /տղաներ/: Վազել 1000 մետր:
- Կարող է բարձրացատկել «Քայլանցման» եղանակով՝ տղաները 100-110 սմ,աղջիկներ 80-90 սմ բարձրության:
- Կարող է էստաֆետային փայտիկը ճիշտ փոխանցել և ընդունել:
- Կարող է բասկետբոլի գնդակը նետել զամբյուղի մեջ երկու քայլով, միջին և հեռու տարածությունից, կատարել տուգանային նետում: Խաղալ բասկետբոլ կանոնների պահպանումով:
- Կարող է վոլեյբոլի գնդակը փոխանցել ցանցի վրայով և ընդունել երկու ձեռքով, կատարել ցածից և վերին ուղիղ սկզբնահարված, ուղիղ հարձակողական հարված, ընդունել սկզբնահարվածը:
- Խաղալ վոլեյբոլ կանոնների պահպանումով:
- Կարող է հանդբոլի գնդակով կատարել վարում, փոխանցումներ, նետում դարպասին՝ վերևից շարժման մեջ, կանգառով, ցատկով, գնդակը դուրս խփել, որսալ և շրջափակել: Խաղալ հանդբոլ կանոնների պահպանումով:
- Կարող է հարվածել ֆուտբոլի գլորվող գնդակին, ոտնաթաթին ներսի մասով և ոտնաթմբով, գնդակը վարել, կասեցնել ոտնաթաթով, կրծքով, խլել մրցակցից:
- Խաղալ ֆուտբոլ կանոնների պահպանումով:
- Ցուցաբերում է համարձակություն,նախաձեռնություն, փոխօգնություն,ինքնատիրապետում, հանդուրժողականություն:
- Կրոլ և բրաս լողաձևով լողում է հավասարաչափ և փոփոխական արագությամբ 100 մետր:
- Կարող է խեղդվողին տեղափոխել:
- Կարևորում է ուժային վարժություն-ների նշանակությունը ներդաշնակ զարգացման համար:
- Կարող է ծանրաձողով կատարել կքանիստեր, սեղմումներ:
- Կարող է մարզասարքերի վրա կատարել վարժություններ ուժի մշակման ուղղությամբ:
- Կարող է վնասվածքների և ցրտահարությունների ժամանակ ցույց տալ առաջին օգնություն։
- Կարող է կատարել չմշկային ընթացք և հենումով դարձում։
- Կարող է կրկնվող դահուկաընթացքով անցնել 500մ։
- Գիտի սեղանի թենիսի կրթական , առողջարարական և դաստիարակչական նշանակությունները։
- Կարող է կատարել սեղանի թենիսի տեխնիկական հնարքները։
Միջին դպրոց. Վերջնարդյունքում՝
- Ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու անհրաժեշտության, առողջության պահպանման և ներդաշնակ զարգացման կարևորում:
- Սեփական առողջական վիճակին, ֆիզիկական զարգացմանը և ֆիզիկական պատրաստվածության հանդեպ հետևողականություն:
- Օլիմպիզմի և օլիմպիական շարժման հումանիստական համամարդկային գաղափարների կարևորում:
- Բարոյակամային հատկանիշներ՝ փոխօգնության պատրաստակամություն և հայրենասիրություն, հանդուրժողականություն, հարգանք ուրիշի նկատմամբ և օգնության հասնելու պատրաստակամություն:
Ավագ դպրոց. Գիտելիքներ, կարողություններ, հմտություններ: Միջին մակարդակ
- Պատկերացումներ ունենալ տարբեր բեռնվածությունների հանդեպ օրգանիզմի ռեակցիայի մասին:
- Գիտենալ բեռնվածության բաղադրիչները և ինքնահսկման ձևերը:
- Տեղեկություններ տալ առողջ ապրելակերպի էության և բաղադրատարրերի կիրառման անհրաժեշտության մասին:
- Կարողանալ վազել արագացումով 100մ, հավասարաչափ և փոփոխականտեմպով վազել 8-10 րոպե, կարողանումէ փոխանցումավազել 4*50մ, արգելավազք 60մ, կարող է հեռացատկել «Կծկված» և «Արտակորված» եղանակներով, եղանակով, բարձրացատկել տարբեր եղանակով,կարողանալ նետել նռնակը՝ թափավազքով:
- Կարողանում է կատարել տարբեր շարափոխումներ, ընդհանուր զարգացնող վարժություներիհամալիրներ՝ կցագնդերով, կշռաքարերով (տղաներ), օղակներով , ցատկապարանով (աղջիկներ):
- Կարող է կատարել կախեր և հենումներ. տղաներ՝ պտտաձողի վրա վերելք ուժով և շրջահենումով, ձգումներ պտտձաղին, աղջիկներ՝ կախ պառկած դրությունից ձգումներ:
- Կարող է հենացատկել՝ նժույգի վրայով տղաներ՝ 110- 120սմ բարձրությունը: Աղջիկներ՝ ցատկ այծի վրայով «Ոտքերը զատած» եղանակով100սմ բարձրության:
- Կարող է կատարել՝ Տղաներ՝ գլուխկոնծիառաջ, ետ երկարությամբ, կանգ ձեռքերի վրա : Աղջիկներ՝ գլուխկոնծի ետընդունելով կիսալարան դրությունը:
- Կարող է պարանամագլցել ձեռքերի և ոտքերի օգնությամբ՝ տղաները 5 մ, աղջիկները 3 մ բարձրություն:
- Կարողանալ՝ գնդակը սահուն վարել արագության և ուղղության փոփոխմամբ, դարձումներով և խաբուսիկ շարժումներով, գնդակի նետումներ երկու ձեռքով, ուսի վրայից, աջ և ձախ կողմերից՝ միջի հեռավորությունից, կենտրոնից տուգանային նետումներ, գնդակ ընդունում և փոխանցում տարբեր դիրքերից և իրադրություններից,պաշտպանողական և հարձակվողական գործողություններ: Խաղալ բասկետբոլ կանոնների պահպանումով:
- Կարողանալ կատարել գնդակի ընդունում փոխանցումներ մեկ և երկու ձեռքերով տարբեր դիրքերից, տարբեր սկզբնահարվածներ- վերևից, ներքևից, ուղիղ, պտտվող, հարձակվողական հարվածներ՝ տարբեր գոտիներ, շրջափակում՝ անհատական և խմբային, տակտիկական գործողություններ: Խաղալ վոլեյբոլ կանոնների պահպանումով:
- Կարող է հանդբոլի գնդակով կատարել վարում մրցակցի դիմադրությամբ,խաբուսիկ շարժումներով, արգելքները շրջանցելով, ընդունում և փոխանցումներ տարբեր դրություններից, նետում դարպասին՝ վերևից շարժման մեջ, կանգառով,ցատկով, հենումով, մրցակցի դիմադրությամբ, 7 և 9 մետրանոց տուգանային նետումներ, գնդակի կասեցում, որսում, հետ մղում, շրջափակում :
- Կարողանալ հարվածել գլորվող և թռչող գնդակին ոտնաթմբով, գլխով՝ ցատկով և թափավազքով, գնդակը կասեցնել ներբանով, ոտնաթաթի դրսի մասով, ազդրով կրծքով, գլխով, գնդակի վարում ուղղության և արագություն փոփոխումով, խաբքերով, գնդակի խլում արտանքով և սահանկումով, գնդակի որսում, հետ մղում, շեղում մեկ և երկու ձեռքերով՝ ընկնելով և ցատկելով :
- Կարողանալ լողալ կիրառական ձևերով:
- Կարողանալ լողալ կարճ և երկար լողատարածություն բրաս, դելֆին, կրոլ կրծքի վրա և մեջքի վրա: Դրսևվորել կամային որակներ, համարձակություն , փոխօգնություն:
- Կարողանալ կատարելմիաժամանակյա չմշկային ընթացքի տեխնիկական տարրերը:
- Կարողանալ քայլանցումով և ցատկով հաղթահարել արգելքները:
- Կարողանալ կողասահքով կտրուկ արգելակել:
- Կարողանալ հավասարաչափարագությամբ հաղթահարել միջին և
- երկար տարածություններ:
- Կարողանալ դրսևորել կամայինընդունակություններ, վստահության և համարձակության վարքագիծ:
- Գիտենալ տուրիզմի սոցիալական և կիրառական նշանակությունները:
- Կարողանալ հաղթահարել բնական արգելքները:
- Կարողանալ տուժածին ցույց տալ առաջին բուժօգնություն:
- Կարողանալ կատարել ապահովման և ինքապահովման հնարքները: Դրսևորել կարգապահություն, փոխօգնություն, համագործակցություն, կամք:
- Գիտենալ սեղանի թենիսի ինքնուրույն պարապմունքների կազմակերպման ձևերը: Տիրապետել կտրված և պտտված հարվածների տեխնիկային:
- Կարողանալ հմտորեն կատարել սկզբնահարվածներ:
- Կարողանալ մարզասարքերի վրա կատարել ուժային վարժություններ:
- Դրսևորել ծանրաձողով ուժային վարժություններ կատարելու հմտություններ:
- Դրսևորել ուժ և արագաուժային ընդունակություններ:
- Գիտենալ ըմբշամարտի դերն ու նշանակությունը պատանիներին զինվորական ծառայության նախապատրաստման գործում:
- Կատարել շրջումներ, գցումներ տարբեր դիրքերից, գիտանալ դրանց պաշտպանությունները և հակահնարքները:
- Կարողանալ դրսևորել նախաձեռնություն, ինքնուրույնություն, ինքնքտիրապետում, սեփական շարժողական գործողությունների գնահատման կարողություն:
- Կարողանալ համագործակցել լինել բարի, ազնիվ, հանդուրժող, ունենալ հարգանք բոլորի նկատմամբ:
Ավագ դպրոց. Վերջնարդյունքում՝
- Ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու մշտկան պահանջ, առողջության պահպանման և ներդաշնակ զարգացման իրագործում:
- Սեփական առողջական վիճակի, ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրաստվածության մակարդակի պահպանում:
- Օլիմպիզմի և օլիմպիական շարժման հումանիստական համամարդկային գաղափարախոսության արժեքների ըմբռնում և իրագործում:
- Բարոյակամային հատկանիշներ՝ փոխօգնության պատրաստակամություն և հայրենասիրություն, հանդուրժողականություն, հարգանք ուրիշի նկատմամբ և օգնության հասնելու պատրաստակամություն:
Թեմա 2․ Խմբային աշխատանքի իրականացումը ուսումնական առարկայի ուսուցման ընթացքում
Գործնական աշխատանք, քննարկում՝
- Թիմային աշխատանքներ
- Համագործակցային նախագծեր
- Ընտանեկան նախագծեր, ակումբային նախագծեր,
- Ռազմամարզական նախագծեր,
- Միջդասարանական նախագծեր
Անհատական աշխատանք՝
1.Նկարագրել թիմային աշխատանքի առանձնահատկությունները, անհատի դերը թիմում:
Բոլոր մարզաձևերում շատ կարևոր է թիմ հասկացությունը, թիմային աշխատանքը, թիմում մարզիկների առողջ հարաբերությունները: Թիմի լավ մթնոլորտը խթան է հանդիսանում ,որ մարզիկները հասնեն մեծ բարձունքների, հանդես գան միասնական, թև ու թիկունք լինեն իրար, լրացնեն, քաջալերեն,ուղղեն միմյանց սխալները: Եթե չկա թիմ, չկա թիմային հաջողություն: Իհարկե թիմում մեծ դեր ունի թիմի ավագի գործոնը: Թիմի ավագ կարող է հանդիսանալ կամ՝ թիմում լավագույն խաղացողը, կամ՝ թիմի այն անդամը ում ասածը օրենք է բոլորի համար, իհարկե լավ իմաստով, ինչպես ասում են /թիմի աֆտարիտետը/, կամ՝ այն մարզիկը ումից սովորելու բան ունեն մյուսները, կամ՝ այն մարզիկը ով վայելում է մարզիչի և թիմակիցների սերը և այլն: Եթե թիմի ավագը և թիմի անդամները կատարում են մարզիչի հրահանգները, միասնական քրտնաջան աշխատում են, ապա կարող են հաղթահարել բոլոր դժվարությունները և հասնել մեծ հաղթանակների
2. Ինչպես սկսել համագործակցային նախագիծը/ նախնական պայմանավորվածություն, ծանոթացում, ընթացք, շարունակություն/
Կրթական փոխանակումների նախագծի մշակման և իրականացման կարգ
Կրթական փոխանակումներ խորագրով ամեն տարի նոյեմբերին անցկացվում են մի շարք մրցաշարեր՝ Սուսերամարտի ամենամյա մրցաշար, Վահան Ասատրյան ամենամյա մրցաշար:
3.Կազմել որևէ ընտանեկան և ակումբային նախագիծ / սկիզբ, ավարտ/
Ակումբային գործունեության կարգ
Սուսերամարտի ակումբ. միջազգային մրցաշար:
4.Ծանոթանալ կրթահամալիրի ռազմամարզական նախագծերին, դրա հիմա վրա կազմել ռազմամարզական նախագիծ սեփական դպրոցի բազայի վրա։
Թեմա 3․Լաբորատոր և/ կամ գործնական, նախագծային աշխատանքների կազմակերպումը ուսումնական առարկայի դասերին
Գործնական աշխատանք, քննարկում՝
- Նախագծային ուսուցում (նախագծերի տեսակները, նախագծին ներկայացվող պահանջներ, նախագծի կառուցվածք)
- Տարբեր մարզաձևերից մրցաշարային նախագծեր, միջազգային մրցաշարեր, սպորտլանդիաներ, միջդասարանական, ընկերկան հանդիպումներ (կանոնադրությունը, նպատակը, ընթացքը, արդյունքը)
- Ճամփորդությամբ ուսուցում, ուսումնական ճամբարներ, հայրենագիտական ճամփորդություններ, արշավներ, ռազմամարզական ճամբարներ (նպատակը, խնդիրները, կազմակերպումը, կազմակերպման կարգը)
Անհատական աշխատանք՝
1․Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։
Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգ
Կարդացի նախագծի մշակման և իրականացման կարգը, կարգը գրված է հասկանալի և պարզ, այլ բան է ինչպես է այն իրականացվում, դասավանդողը և սովորողը հետևու”մ են կարգի կատարմանը թե ոչ: Լրացում չունեմ:
Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ
Ուսումնական ճամբարի կազմակերպման կարգ: Ամառային ստեղծագործական բաց ճամբարի կազմակերպման կարգ
2․Կազմել մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։
3․Կազմել մեկ ճամփորդության նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։
Սուսերամարտի միջազգային բաց մրցաշար. հաշվետվություն
Թեմա 4․ Միջառարկայական կապերի օգտագործումը և ինտեգրված դասերի կազմակերպումը
Գործնական աշխատանք, քննարկում՝
- Կենսաբանություն
- Հայոց լեզու
- Մաթեմատիկա
- Ֆիզիկա
- Պատմություն
- ՆԶՊ
- Տարրական դասարաններում՝ կերպարվեստ, երաժշտություն
Անհատական աշխատանք՝
1․Ներկայացնել ինչ հնարավարություն է տալիս միջառարկայական կապերի իմացությունը ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդման ժամանակ, ինչպես օգտագործել այդ կապեր
Ֆիզիկական կուլտուրայի դասերին նպատակահարմար է հենվել ներառարկայական և միջառարկայական կապերի վրա։ Միջառարկայական կապերի համալիր օգտագործումը բավարար ներգուրծություն է ունենում դպրոցականների գիտելիքների և համոզմունքների ձևավորման վրա։
Ֆիզիկական կուլտուրայի դասերին հնարավորություններ կան օգտագործելու կենսաբանության (նյութափոխանակություն, սիրտանոթային և շնչառական համակարգեր, ֆիզիկական վարժությունների ներգործությունը մարդու օրգանիզմի վրա և այլն), հայոց լեզվի (մարզագույքի, կահավորանքի և վարժությունների ճիշտ տերմինաբանությւն և այլն), մաթեմատիկայի (վազքի հեռավորություն ու արագություն, տևողություն և այլն), ֆիզիկա (լողում ջրի դիմադրության հաղթահարում, դահուկասահքերում ձյան և դահուկի շփում, գնդի հրման անկյուն և այլն), պատմության (օլիմպիական խաղեր, ֆիզիկական դաստիարակության ակունքներ և այլն) ուսումնական նյութ։
Տարրական դասարաններում մեծ է կերպարվեստի (շարժումների դիրքերի գեղեցկության գնահատում), երգ-երաժշտության (վարժությունների կատարում երաժշտության նվագակցությամբ, պարային վարժություններ) և ֆիզիկական դաստիարակության փոխկապի դերը։
Միջառարկայական կապերը նպաստում են աշակերտների կողմից շարժողական կարողությունները և հմտությունները ավելի գիտակցված յուրացնելուն։
Թեմա 5․ ՏՀՏ օգտագործումը ուսումնական առարկայի դասարանական և արտադասարանային պարապմունքների ժամանակ
Գործնական աշխատանք, քննարկում՝
- Բլոգային ուսուցում, բլոգավարություն (դասավանդողի, սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ, դասավանդողի նախագծային փաթեթ, աշխատանքային նախագիծ)
- Ինքնուրույն աշխատանքներ, թիմային աշխատանքներ, մրցաշարեր, ցուցադրական ելույթներ
- Ուսումնական մարզական TV
- Հեռավար ուսուցում, մարզական տեսանյութեր
- Առցանց մարզական պարապմունքներ, էլեկտրոնային պրեզենտացիաներ
Անհատական աշխատանք՝
1.Կարդալ նյութերը
Մանկավարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջներ
Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ
Հեռավար ուսուցման կազմակերպման կարգ
Առցանց ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգ
2. Ավանդական մոդելից զատ, ինչպես օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաները, ֆիզիկական կուլտուրայի դասավանդման գործընթացում ( տեսական նյութեր, ուսուցանվող ֆիզիկական վարժության տեխնիկան, հայտնի մարզիկների մարզական կենսագրությունը, պատմական փաստերը)
Հանրակրթական դպրոցում դասավանդվող «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի գործընթացում կիրառվող ավանդական մոդելը ոչ միշտ է համապատասխանում ժամանակակից հասարակության պահանջներին։ Ժամանակն է ֆիզիկական կուլտուրայի դասավանդման գործընթացում որոնել և ներդնել նոր ուղիներ, մշակել դասավանդման նոր մոդելներ` հիմնված տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման վրա:
Ֆիզիկական կուլտուրայի դասը ընդգրկում է մեծ ծավալի տեսական նյութ, որի համար տրվում է մինիմալ քանակի դասաժամեր։ Ինչպես նաև Ֆիզիկական դաստիարակության գործընթացում բազմաթիվ են այն հարցերը (ուսուցանվող ֆիզիկական վարժության տեխնիկան, հայտնի մարզիկների մարզական կենսագրությունը, պատմական փաստերը, երևույթները և այլն), որոնց ճշգրիտ, բազմակի և անմիջական ներկայացումը կարող է առավել արդյունավետ ներգործել աշակերտների ընկալողական զգայարանների վրա, սակայն դա լիարժեք հնարավոր չէ իրագործել ավանդական ուսուցման ժամանակ։Այս խնդրի լուծման համար հիանալի միջոց կարող է հանդիսանալ համակարգչային տեխնիկան` օրինակ էլեկտրոնային շնորհանդեսները (պրեզենտացիաներ), տեսանյութերը, համացանցից վերցրած նյութերը, թվային ֆոտոպատկերները, նկարները, անիմացիաները, ինչպես նաև ձայնային և տեսաձայնային պատկերները: Այս ամենը ավելի կբարձրացնի ուսուցման գործընթացի արդյունավետությունը։
Նոր նյութի ուսուցման ընթացքում ՏՀՏ միջոցները կարող են լինել ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի անփոխարինելի գործընկերը: Գիտելիքների գնահատման ընթացքում նման ծրագրերը օգնում են խնայել ժամանակը, իսկ գործընթացը դարձնել ավելի օբյեկտիվ։
Թեմա 6 Սովորողների ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և ստեղծագործական մտածողությունը զարգացնող առաջադրանքների կիրառումը
Գործնական աշխատանք, քննարկում՝
- Ուսումնական մարզական նյութեր, գործնական մարզական պարապմունքներ
- Մեդիագրադարան
Անհատական աշխատանք՝
1. Կազմել դասի պլան գրաֆիկ կրտսեր և ավագ դպրոցի համար
Ֆիզկուլտուրայի ուսուցիչը պետք է լավ պատկերացնի ծրագրային նյութի բովանդակությունը, առաջադրված խնդիրները և դրանց իրականացման համար հատկացված ժամաքանակը։ Ֆիզիկական կուլտուրա առարկայի չափորոշիչը և ծրագիրը իր ճկունության շնորհիվ ուսուցչին հնարավորություն են տալիս ստեղծագործաբար պլանավորելու ծրագրային նյութը` հաշվի առնելով ժամանակը, բնակլիմայական պայմանները, դպրոցի հնարավորությունները և աշակերտների ֆիզիկական զարգացման ու շարժողական ընդունակությունների մշակումը։ Ծրագրային նյութը ամբողջ ուսումնական տարվա վրա պետք է բաշխել այն հաշվով, որ նախատեսված վարժությունները ամբողջովին ուսուցանվեն այդ ժամանակաշրջանում: Ընդունված է, որ դպրոցը ֆիզիկական կուլտուրայի ուսումնական աշխատանքների կազմակերպման համար պետք է ունենա պլանավորման հետևյալ փաստաթղթերը.
· Ժամացանց,
· Տարեկան պլանավորում /պլան-գրաֆիկ/,
· թեմատիկ պլանավորում ըստ կիսամյակների,
· դասի պլանավորում։
Ուսուցման գործընթացի արդյունավետությունը մեծապես կախված է դասի ճիշտ պլանավորումից։
Դասի բուն ընթացքը կարելի է ներկայացնել հետևյալ ընդհանրական սխեմայով.
· ներգրավիչ մաս
· հիմնական մաս
· եզրափակիչ մաս
Դասի այդ մասերից յուրաքանչյուրը ունի իր նպատակը, խնդիրները և իրականացման միջոցները։
2. Պլանավորել և ներկայացնել մասնագիտական մարզական պարապմունք / ուսուցանվող նյութը, անհրաժեշտ կահավորանքը, անհրաժեշտ գույքը, մարզվողների քանակը, անհատական և կամ խմբային աշխատանքի համար /
3. Մեդիագրադարանից ընտրել ուսումնական նյութ, այն փորձարկել սովորողների հետ, գրել դիտարկումներ։
Թեմա 8․ Սովորողների ուսումնական գործունեության միավորային և ձևավորող գնահատումը
Գործնական աշխատանք, քննարկում՝
- Դասին մասնակցություն
- Բանավոր հարցում
- Գործնական աշխատանք
- Ինքնակրթություն
- Տարբեր մակարդակի մրցաշարեր, ստուգատեսներ, ցուցադրական ելույթներ
- Ֆլեշմոբներ
Անհատական աշխատանք՝
Գնահատումն իրականացվում է 10-միավորանոց սանդղակով:
Դրական գնահատական են համարվում 4 -10 միավորները
1. Նկարագրել գնահատման 10 միավորանոց սանդղակի կիրառումը ֆիզիկական կուլտուրայի դասերին
Գնահատումն իրականացվում է 10-միավորային սանդղակով`
Միավոր Անվանում
10 «բացառիկ»
9 «գերազանց»
8 «շատ լավ»
7 «լավ»
6 «միջինից բարձր»
5 «միջին»
4 «բավարար»
3 «անբավարար»
2 «վատ»
1 «շատ վատ»
Գնահատման 10 միավորային սանդղակի կիրառումը ֆիզիկական կուլտուրայի դասերին
1 միավոր գնահատվում է երբ աշակերտը բացարձակ չի մասնակցում դասին։
2 միավոր գնահատվում է երբ աշակերտը հրաժարվում է կատարել վարժությունը։
3 միավոր գնահատվում է երբ աշակերտը ամբողջությամբ սխալ է կատարում վարժությունը։
4 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը հիմնականում ճիշտ է կատարում, բայց անվստահ է և թույլ է տվել 2-ից ավելի նշանակալից սխալ։
5 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը հիմնականում կատարում է ճիշտ, բայց միաժամանակ թույլ է տվել 1 նշանակալի և 3 աննշան սխալ։
6 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը հիմնականում ճիշտ է կատարում , բայց միաժամանակ թույլ է տվել 1 նշանակալի և 2 աննշան սխալ։
7 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը ճիշտ է կատարում , բայց միաժամանակ թույլ է տվել 2 աննշան սխալ։
8 միավոր գնահատվում է երբ աշակերտ վարժությունը կատարում է ճիշտ, անկաշկանդ, պահպանել է ծրագրային պահանջները, բայց թույլ է տվել 1 աննշան սխալ։
9 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը կատարում է ճիշտ , ռիթմով, անկաշկանդ, պահպանել է ծրագրային բոլոր պահանջները։
10 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը կատարում է ճիշտ, միաձույլ, հստակ, սահուն, վստահ, պահպանելով ծրագրային բոլոր պահանջները, ցուցաբերում է բարձր արդյունքներ
2.Կարդալ կարգը, համեմատել, գրել նկատառումներ
Ուսումնական աշխատանքի գնահատման կարգ
Թեմա 9․ Դասավանդման ժամանակակից մոտեցումները, մեթոդները և ռազմավարությունները ուսումնական առարկայի համատեքստում
Գործնական աշխատանք, քննարկում՝
- «Սովորող-սովորեցնող» նախագիծ
- Սովորողի ինքնուրույն ուսումնական գործունեություն
- Ընդհանուր մանկավարժական / խոսք, հրահանգ, զննակական մեթոդ/
- Գործնական / ճակատային, հոսքային, խմբային, հերթափոխային, անհատական, շրջանային/
- Սովորողի ընտրությամբ գործունեություն
- Սովորողի նախասիրության ակումբներ / կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս/
Անհատական աշխատանք՝
1.«Դասավանդողի և աշակերտի համատեղ գործունեություն», ինչպիսի խնդիրներ է լուծում:
2. Սովորողի ինքնուրույն գործունեություն / պլանավորել, իրականացնել, հասնել դրված նպատակին/
3. Նկարագրել ֆիզկուլտուրայի դասին օգտագործվող մեթոդների տեսակները:
Ֆիզիկական կուլտուրայի դասերին ուսուցման մեթոդները լինում են ընդհանուր մանկավարժական և գործնական։
Ընդհանուր մանկավարժական մեթոդներն են`
Խոսքային մեթոդը` բացատրում, զրույց, պատմում, հրահանգ, ցուցում.Բացատրումը պետք է լինի ճիշտ, հիմնավորված, համոզիչ, մատչելի և համառոտ։ Բացատրման ժամանակ անհրաժեշտ է հարցերի միջոցով ստուգել շարադրված նյութի յուրացման աստիճանը և բացահայտել ինքնուրույն մտածելու կարողությունը։
Զրույց— երբ ուսուցման ժամանակ կիրառվում է հարց ու պատասխան։ Այն կարող է լինել ներածական, նոր գիտելիքների հաղորդման, գիտելիքների ստուգման ձևով։
Պատմում — փաստերի կամ երևույթների հաջորդաբար շարադրման ձևն է և օգտագործվում է նոր վարժություն ուսուցանելու ժամանակ։Պատմումը պետք է լինի պատկերավոր և հուզական, օրինակ` անվանի մարզիկների կյանքից, նրանց նվաճումների մասին և այլն։
Հրահանգավորումը առաջադրանքների ճշգրիտ բացատրումն է։
Ցուցումները և Հրահանգները սովորողների գործունեության ճիշտ կազմակերպման միջոցներն են /սխալի դեպքում համոզիչ ցուցում/։
Խոսքաին մեթոդների մեջ է մտնում նաև վերլուծությունը,հանձնարարությունները։
Զննական մեթոդը` վարժությունների ցուցադրում, ՏՀՏ-ի օգտագործում, դիաֆիլմերի, պաստառների և դիտողական պարագաների օգտագործում։
Այս մեթոդները կոչված են խթանելու պարապողների տեսողական և լսողական ընկալումները շարժողական գործունեություններ կատարելիս։ Այս մեթոդը պահանջում է ցուցադրել վարժությունը, ցուցադրել տարբեր տեխնիկական միջոցներ, ինչպես նաև ձայնային և լուսային ազդանշանները։ Այս մեթոդը բաժանվում է երկու մասի՝ անմիջական ` երբ շարժումը ցուցադրվում է անմիջականորեն և միջնորդված, այսինքն՝ պաստառներ, դիաֆիլմեր, նկարներ, գծանկարներ և այլն։
Գործնական մեթոդներ։
«Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ուսուցման գործընթացում օգտագործվում են հետևյալ գործնական մեթոդները.
- Ֆրոնտալ կամ ճակատային, որի էությունը այն է, որ ամբողջ դասարանին տրվում է մեկ ընդհանուր առաջադրանք` միաժամանակ կատարելու համար։ Ամբողջ դասարանը ներգրավվում է ակտիվ շարժողական գործունեության մեջ և հետևաբար մեծանում է դասի շարժողական խտությունը։ Այն օգտագործվում է շարային, ընդհանուր զարգացնող, պարային, ռիթմիկ-մարմնամարզական վարժություններ կատարելիս, ինչպես նաև քայլքի և վազքի տարբեր ձևերի կատարման, դահուկային տեղաշարժերի ժամանակ։
- Հոսքային կամ հարահոս մեթոդ, երբ վարժությունը կատարվում է հերթականությամբ, միմյանց հետևից, անընդմեջ հոսքով։ Այսինքն, երբ մի աշակերտ սկսում է վարժությունը, մյուսը պատրաստվում ու անմիջապես ինքն է կատարում վարժությունը։ Այս մեթոդը կարելի է կիրառել մարզանստարանի կամ մարմնամարզական պատի վրա մագլցումների, կախերի ու հենումների, ակրոբատիկական, հավասարակշռության վարժությունների, թափավազքով հեռացատկի և բարձրացատկի, դահուկավազքերի կատարման դասերին։
- Խմբային մեթոդ, երբ դասարանը բաժանվում է խմբերի, որոնք վարժություններ են կատարում առանձին գործիքների վրա կամ գործիքներով, ապա որոշակի ժամանակից հետո, ուսուցչի հրահանգով` իրենց խմբի վարժությունը կատարելուց հետո փոխում են տեղերը։ Այն օգտագործվում է նաև մարզախաղերի (բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, ֆուտբոլ ) ուսուցման և ամրապնդման դասերին։
- Հերթափոխային մեթոդ, դասարանի աշակերտները բաժանվում են խմբերի, որոնք հերթականությամբ կատարում են առաջադրված վարժությունները։ Այս մեթոդը օգտագործվում է մագլցումների, գնդակի կամ նռնակի նետումների, մարզախաղերի, ակրոբատիկական վարժությունների կատարման ժամանակ։
- Անհատական մեթոդ, երբ աշակերտին տրվում է անհատական առաջադրանք, այն հիմնականում օգտագործվում է դասարանի բժշկական նախապատրաստական խմբում ընդգրկված աշակերտներին առանձին առաջադրանք հանձնարարելով, ինչպես նաև աշակերտի գնահատման նպատակով։
6. Շրջանաձև մեթոդ. էությունը այն է, որ մարզադահլիճում կամ մարզահրապարակում կահավորում ենք մի քանի վարժատեղեր /5-6/։ Դասարանի աշակերտները բաժանվում են խմբերի վարժատեղերի քանակով։ Ուսուցչի հրահանգով վարժատեղում կանգնած աշակերտները հերթով կատարում են վարժությունը, ապա ազդանշանով հաջորդաբար անցնում են մյուս վարժատեղերում կատարվելիք վարժությունների կատարմանը։ Վարժատեղերը փոխում են այնքան ժամանակ, մինչև խմբերը լինեն բոլոր վարժատեղերում։ Այս մեթոդը կարելի է օգտագործել միայն այն դեպքում, երբ աշակերտները յուրացրել են բոլոր վարժությունները
4. Կարդալ կարգերը, համեմատել, գրել նկատառումներ