Հինգերորդ տեղ

Հերթական հաղթանակը

Այսօր տեղի ունեցավ Սուսերամարտի դպրոցական բաց առաջնություն:  Առաջնությանը մասնակցում էին 26 սուսերամարտիկներ տարբեր դպրոցներից։ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի կազմում ներկայանում էին  սովորողներ
Միջին դպրոց՝ Սահակյան Լիլյա
Ավետիսյան Արուսյակ
Մկրտչյան Մարտին
Նոր Դպրոց՝ Հարութունյան Լիա
Բ4 Դպրոց-պարտեզ՝ Խաչատրյան Արշիլ
Մարտին Մկրտչյանը հաղթելով բոլոր մրցակիցներին գրավեց պատվավոր Առաջին տեղը ։ Մասնակիցներից Արշիլն ու Լիլյան հաղթելով  առաջին մրցակիցներին անցան հաջորդ փուլ։ Սեբաստացիները  պատվով մասնակցեցին ու ցուցաբերեցին լավագույն արձյունքները։
Սեբաստացի մարզիկներին   մաղթում ենք նորանոր հաղթանակներ, մրցանակներ, մեդալներ․․․

Շարունակել կարդալ

Եվս մեկ հաղթանակ

Ապիրլի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի Սուսերամարտի առաջնությունը։ Մասնակցում էր նաև կրթահամալիրի սուսերամարտի մարզիչ՝ Միքայել Ղազարյանը։ Միքայել  Ղազարյանը գրավեց 3 տեղը և շահեց Եվրոպայի առաջնության ուղեգիր, որտեղ խաղարկվելու է Բրազիլիայում կայանալիք Օլիլպիական  խաղերի ուղեգիրը։
Մազթում ենք մեր մարզչին  հաղթական ելույթներ Եվրոպայի առաջնությանը։

Սուսերամարտի պատմությունը

Սուսերամարտ, 1․ սառը զենքին տիրապետելու հնարքների համակարգ ձեռնամարտում։ Հայտնի է հնագույն ժամանակներից։ Միջին դարերում համարվել է «ասպետի յոթ առաքինություններից» մեկը։ Սուսերամարտի արվեստը ծագել է 15-րդ դարի սկզբին, ռազմիկի սպառազինությունը հրազենիհայտնագործման հետևանքով թեթև և դյուրակիր դառնալուց հետո։ 2․ Մարզաձև, սահմանված կանոններով մենամարտ ճկասուսերի, թրասուսերի կամ խոցասուսերի գործածությամբ։ Պաշտոնական մրցումների ժամանակակից ծրագիրն ընդգրկում է տղամարդկանց և կանանց (միայն ճկասուսեր) թիմային-անհատական մրցաշարեր։ Ճկասուսերի (ռապիրա) քաշը 0,5 կգ է, երկարությունը՝ 1,1 մ։ Մարտի ժամանակ թույլատրվում են խոցումներ իրանի և մեջքի (մինչև գոտկատեղ) տարբեր մասերին։ Մենամարտելիս մարզիկը հագնում է մետաղյա թելերից հյուսված հատուկ բաճկոն, որը հաղորդալարով միացվում է էլեկտրագրանցող սարքին։ Ճիշտ խոցելու դեպքում վառվում է կանաչ կամ կարմիր, մյուս դեպքերում՝ սպիտակ, ազդանշանային լամպ։ Թրասուսերի մարտի դատավարությունը իրականացնում են ավագ և չորս անկյունային մրցավարներ։ Թույլատրվում է հարվածել կամ խոցել գոտկատեղից վեր՝ բացի ծոծրակից։ Խոցասուսերի (շպագա) քաշը մինչև 0,77 կգ է, երկարությունը՝ 1,1 մ։ Սայրի կտրվածքը եռանկյուն է։ Շարունակել կարդալ

Պատրաստվում են մրցաշարին

Վրաստանի Քութաիսի քաղաքում տեղի կունենա միջազգային բաց մրցաշար սուսերամարտից, որտեղ «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրը կներկայացնի սուսերամարտիկ Մարտին Մկրտչյանը, մարզիչ՝ Միքայել Ղազարյանի հետ: Մրցաշարին պատշաճ ներկայանալու համար մարզիչը և սանը ամենօրյա պարապունքներով ամրապնդում ենք ֆիզիկական պատրաստվածությունը, սովորում նոր  հնարքներ և ամրապնդում իմացածը։
Հաջողություն ենք մաղթում մեր մարզիկին։