Մարզադպրոցը առաջարկում է

Այս օրերին, կարևորելով ընտանեկան մարզումները <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի մարզադպրոցը առաջարկում է մարզվել դպրոցի տարածքում ընտանիքով: Հեծանիվները սիրով կտրամադրի կրթահամալիրը, կարելի է նաև օգտվել մարզասարքերից: Օրվա ընթացքում 20-30 րոպեանոց մարզումների շնորհիվ կամրանա իմունիտետը, կլինեք առողջ և կունենաք բարձր  տրամադրություն:

Ընտանեկան հայտ կարող եք ուղարկել m-khazaryan@mskh.am էլ. փոստին կամ զանգահարեք 099177373 հեռախոսահամարին:

Պատրաստվում ենք աշխարհի առաջնությանը

Ապրլի 6-14 Լեհաստանի Տոռուն քաղաքում կայանալու է սուսերամարտի պատանիների աշխարհի առաջնություն, որի ուղեգիր է վաստակել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորող, սուսերամարտիկ Նարեկ Ավագյանը:

2018 թվականին Նարեկը ճանաչվեց լավագույն պատանի սուսերամարտիկ, 2019-ին ամրագրելով աշխարհի առաջնության ուղեգիր:

Բացի սուսերամարտի ուսումնական մարզումներից, այս ընթացքում Նարեկի հետ աշխատում ենք նաև անհատական մարզումներով: Ինքս մասնագիտական դասեր եմ տալիս, աշխատում ենք Նարեկի բաց տեղերի, թույլ կողմերի վրա:

Մարտ ամսին կայանալու է ուսումնամարզական հավաք, որին մասնակցում է Հայաստանի սուսերամարտի հավաքականը՝ որի մեջ ընգրկված է սեբաստացի Նարեկը:

Նշեմ նաև որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը նվեր է ստացել սուսերամարտի 5 նոր զենք, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին:

Մաղթենք մեր սեբաստացի մարզիկին հաջողություն: