Տարիքային հոգեբանություն

Պարտադիր ատեստացիա․ դասընթացի անվանումը՝ «Տարիքային հոգեբանություն»

Առարկայի դասավանդման ժամաքանակն ու կրեդիտը՝ 10 ժամ, 1 կրեդիտ

Տևողությունը՝ 26.09-30.09

Ժամը՝ 15:00

Տարիքային հոգեբանություն. վերապատրաստող՝ Տաթև Ավետիսյան, 

էլ. փոստի հասցե t.avetisyan@mskh.am (Ավագ դպրոց, 3-3 լսարան)

Ծանոթացում

Փոքրիկ հարց ու պատասխան տարիքային հոգեբանության վերաբերյալ

Թեմա 1․ Սովորողի հոգեկան զարգացման առանձնահատկությունները տարիքային տարբեր շրջաններում / նյութ կրտսեր , միջին , ավագ դպրոցականների հոգեկանի զարգացման վերաբերյալ/։

Աշխատանքի ընթացքը՝

Տեսական փոքրիկ նոր նյութի ուսումնասիրությունից հետո խմբային աշխատանքի կազմակերպում, որի ընթացքում մասնակիցները դուրս են բերում տարիքային փուլերին բնորոշ առանձնահատկությունները,համեմատություններ, զուգահեռներ տանելու համար։

Ըստ տարիքային փուլերի մասնակիցները կկազմեն հոգեկան գործընթացների զարգացման աղյուսակներ:

Կրտսեր դպրոցական տարիք

  •  բարձրանում է ընկալման մակարդակը 
  • ընկալվող օբյեկտները վերլուծել, տարբերակել
  • դժվար է կենտրոնացնում ուշադրությունը
  • հիշողությունում պահպանվում են ամենահուզականը, զգացմունքայինը
  • երևակայության զարգացում
  • մտածողության փուլային փոփոխությունները

Այնուհետև, կրտսեր դպրոցական տարիքի ավարտին, սովորողն ունի ակնառու պատկերավոր մտածողության ձևը, որի ժամանակ ուսուցանվող նյութի պատկերներն ու ֆիզիկապես առկա լինելն էական չէ։

Միջին դպրոցական տարիք

  •  անձնական անկայունություն
  • չափահասության, մեծ լինելու զգացում
  • «Ես» կոնցեպցիան
  • ինտելեկտուալ զարգացուման երկկողմանի դրսևորում /քանակական և որակական/
  •  ձեռք է բերում մեծահասակների մտածողության տրամաբանական ձևը
  • զարգանում է տրամաբանական հիշողությունը
  • տրամաբանական հիշողության ակտիվ զարգացում
  • ընթերցանության, մենախոսության և գրավոր խոսքի ակտիվ զարգացում

Այս փուլում դեռահասն ունենում է նաև տարիքային ճգնաժամ, որը երեք հիմնական երթագայություն է ունենում՝՝ բացասական , ճգնաժամի, հետճգնաժամային շրջան։

Ավագ դպրոցական տարիք

  • հասարակության անդամների կարծիքի կարևորում
  • ձգտում է ինքնուրույնության
  • կենտրոնանում է գործունեության առարկայի վրա,
  • մտածողության զարգացում
  • ունի հարուստ բառապաշար
  • ինքնատիրապետման զարգացում

Երիտասարդական երևակայությունը հատկապես վառ է դրսևորվում ապագայի մասին երազներում։

Եթե այս ամենը պատկերենք գրաֆիկի միջոցով կունենանք այս պատքերը;

Սովորողի հոգեկան զարգացումը, առանձնահատկությունները, ճգնաժամերը

Կրտսեր դպրոցումՄիջին դպրոցումԱվագ դպրցում
Հետաքրքրասեր ենբռնկուն ենինքնուրույն են
Ակտիվ են, շարժունինքնամփոփ են կամ եսակենտրոնինքնադրսեւորման կայու վիճակ է
Ունեն վառ երևակայությունկամային  որակների դրսեւորումծնող-երեխա բախում
Ունեն լավ հիշողությունձգտում են ինքնահաստատմանհույզերի եւ զգացմունքների շփոթ
Վախի զգացողությունծնող-երեխա, ուսուցիչ-երեխա կոնֆլիկտային իրավիճակներիհմտությունների և կարողությունների արժևորում

Աշխատանքի ամփոփում-քննարկում

Թեմա 2. Ուսումնական հետաքրքրություններ

Տեսասահիկով կներկայացվի սովորողի ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունների մասին պատմող փոքրիկ նյութ /կրտսեր, միջին, ավագ դպրոցականների շրջանում/ -քննարկում, նոր նյութի ամրապնդում։

Քննարկում, հարց ու պատասխանների միջոցով դուրս ենք բերում սովորողի հետաքրքրությունների խթանմանն ուղղված քայլերը, դրանց զարգացման ուղիներն ու առանձնահատկությունները

Մասնակիցներին կհանձնարարվի ընթերցման նյութ Դպիր-ից՝ Ուսումնառությունն առանց ուսուցման

Գործնական աշխատանք

Նպատակը՝ խմբային աշխատանքի կազմակերպում: Ազգային նվագարանների ճանաչում նախագիծ:

  • Համացանցից օգտվելու կարողությունները զարգացնել
  • Ուսումնասիրել և առանձնացնել կարևոր տեղեկարվություն
  • Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
  • Ամրապնդել իրար լսելու, քննարկելու կարողությունները
  • Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ
  • Խմբային աշխատանքի արդյունքում՝ ստեղծագործության ճիշտ ներկայացնելը

Աշխատատանքի ընթացք՝

  • խմբերի բաժանված սովորողները համացանցից տեղեկատվություն են գտնում ազգային նվագարանների մասին
  • խմբերից յուրաքանչյուրը ընտրում է մեկ գործիք, ուսումնասիրում եվ դուրս է բերում անհրաժեշտ ինֆորմացիան
  • միմյանց գործիքները ներկայացնելուց հետո խմբերը ունքնդում են տվյալ գործիքի նվագակցովթյամբ կատարումներ եվ երաժշտական վիկտորինայի միջոցով ստուգում են ստացած գիտելիքները:

Հաջորդիվ ունենում ենքհանդիպումներ երաժիշտների հետ ովքեր տիրապետում են այդ գործիքներին:

Նախագծի ամփոփումն այստեղ:

Նախորդ օրվա հոդվածի քննարկում, ամբողջացում, /10-15 րոպե/, ապա զույգերով գործնական խմբային աշխատանք

Թեմա 3․Ուսումնառության ոճեր — տեսական նյութը հետևյալ վերնագրերով՝

  • Ուսումնական ոճերի տեսակներն ըստ սովորողի նախասիրության`

ակտիվ, ռեֆլեկտիվ, պրագմատիկ, գործնական/, տեսական

  • Ուսուցանելու ոճերի տեսակները`

տեսողական, լսողական, գրելու-կարդալու, բոլորը մեկում

  • Դրանց արդյունավետ կիրառումը ուսումնառության գործընթացում

Գործնական պարապմունքին ներկայացնել՝

Լսողական- տեսողական

Կրտսեր դպրոցում լսոծական տեսողական զգայարանները առավել զարգացած են: Այս տարիքային խմբին հեղտ է տպավորել: Երաժշտության պարագայում այս ամենն ավելի տեսանելի է, քանի որ երաժշտության դասին խաղը և ուսուցումը ընդանում են զուգահեռ: Այդ իսկ միջոցով երեխաները հաճախ պատքերները ասոցացնովմ են երաժշտահատվածի այդ պառի հետ:

Կրտսեր դպրոցի սովորողը նախընտրում է դասի, նախագծի ակտիվ, ինտերակտիվ ու գործնական աշխատանքային փուլերը։ 

Միջին դպրոցի պարագայում պատկերը մի փոքր այլ է: Խաղին ավելանում է նաև տեսական հիմնարար գիտելիքը: Այս պարագայում երգերի և պարերի մեջ սովորողը փորձում է գտնել տրամաբանական կապ, այսինքն փորձում են երգի տեքստը կապել իրականությանը:

Ավագ դպրոգում աշխատելու փորձ գավոք դեռ չեմ ունեցել:

Գործնական աշխատանքի ամփոփումը կներկայացվի բլոգում

Թեմա 4․ Արդյունավետ կառավարում և հաղորդակցում

Յուրաքանչյուր մասնակից փորձում է կարճ ներկայացնել ի՞նչ է հաղորդակցումը և կոնֆլիկտը։ Ապա տեսասահիկով կներկայացվի նոր տեսական նյութը։

Կարճ քննարկում երեք խմբով /կրտսեր, միջին , ավագ/՝ ‹‹դասաարանի արդյունավետ կառավարման վարքի ձևերը›› խորագրով:

Ապա կառաջադրվի որևէ կոնֆլիկտային դեպքի քննարկում, ապա խնդրի լուծում։

Հավելյալ ընթերցանության նյութ՝

Կոնֆլիկտ: Կոնֆլիկտաբանություն:

Կոնֆլիկտների դրական ու բացասական կողմերը

Դասարանում արդյունավետ հաղորդակցման ռազմավարություններ

Դպիր՝ Մակարենա Գոնսալեսը դասարանում առաջ եկած կոնֆլիկտների, պատժի մասին, թարգմանությունը՝ Ն. Բարսեղյան

Անչափ շնոհակալ եմ հետաքրքիր տասընթացի համար: Յուրաքանչյուր հանդիպումը շատ տպավոիչ էր: Իրական հոգեբանությունը մեծ դրներ կարող է պացել դասավանտողի առաջ:

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s