Սուսերամարտի միաջազգային բաց մրցաշար

Հոկտեմբերի 23-24-ին կայացավ սուսերամարտի միջազգային բաց առաջնություն, որին մասնակցում էին թվով 40 սուսերամարտիկներ՝ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինաից: Մրցաշարին մասնակցում էին նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ և Միջին դպրոցների սովորողներ՝ Իռեն Ջանիբեկյանը, Մարկ Հովհաննիսյանը և Նանե Ժամհարյանը:

Մրցաշարը անց էր կացվում օլիմպիական մրցակարգով՝ այսինքն պարտվող մասնակիցը դուրս է մնում մրցաշարից: Մեր մարզիկները կարողացան հաղթահարել առաջին փուլը, անցան 1/8 փուլ: Սակայն չկարողանալով հաղթանակ գրանցել, դուրդ մնացին մրցաշարից, գրավելով՝ տասնմեկերորդ, տասնհինգերերդ և տասնութերորդ հորիզոնականները:

Միջազգային մրցաշարում՝ փորձարու մարզիկների հետ մրցելով, ձեռք բերեցինք փորձառություն, մրցակցային հմտություններ, կամք:

Եռօրյա ռազմամարզական ճամբար Արատեսում. հաշվետվություն

Սեպտեմբերի 24-26-ը Արատեսում կայացավ եռօրյա ռազմամարզական ճամբար: Ճամբարականները Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորողներն էին:

Իրականացրած մարզական գործունեություն՝

  • Նախավարժանքներ
  • Մարզական պարապմունքներ
  • Մարզումներ ԱԻՆ-ի հետ
  • Մարզական քայլքեր՝քայլարշավներ

Ավագ դպրոցի սովորողների հետ Արատեսում կատարեցինք ռազմամարզական գոտու հավաքում՝ վրանների հավաքում, մահճակալների-աթոռների հավաքում, տեղափոխում:

Սովորողները մեծ պատրաստակամությամբ էին մասնակցում Արատեսում կատարած բոլոր աշխատանքներին: Սիրով օգնում էին: Շատ հագեցած ճամբար էր, հագեցած օրակարգով՝ թե մարզական թե այլ նախագծերով:

Ճամբարի անցուդարձին հետևեք ստորև նկարաշարով:

Տեսանյութը՝ Արինա Թումասյանի