Բնապահպանական եռօրյա ճամբար Վաղաշենում. օգոստոսի 14-16

Օգոստոսի 14-16-ը կայացավ Վաղաշեն բնապահպանական ճամբարի հերթական հերթափոխը: Խումբը համալրված էր տարատարիք սովորողներով՝ Միջին և Արևելյան դպրոցներից (7 սովորող), Գագարին պրոեկտի՝ Զովաբեր համայնքի սովորողներից (10 սովորող):

Օգոստոսի14-ին ժամը՝ 11-ին խումբը արդեն Վաղաշենում էր: Ընդունեցինք հերթափոխը: Սկսեցինք տեղավորվել: Փորեցինք վրանների շուրջը, գիշերվա համար ցախ հավաքեցինք: Որից հետո գնացինք Վաղաշենի ափ, որտեղ իրականացրեցինք բնապահպանական ակցիա՝ հավաքեցինք աղբը, շշերը, փայտերը, աղբը տարանջատեցինք և փաթեթավորեցինք:

Ճամբարի ընթացքում իրականացրեցինք՝

  • մարզական խաղեր, նախավարշանքներ
  • վրանների ճիշտ տեղադրման տեխնիկա
  • ցախի հավաքում, խարույկի պատրաստում
  • քայլ Վաղաշեն համայնքով
  • լող, լողուսուցում

Ճամբարը առանձնացավ եղանակային անբարենպաստ պայմաններով: Բայց, սեբաստացիներին հեշտ չես խանգարի: Ճամբարը՝ արագ, մոբիլ հավաքեցինք և Վաղաշեն համայնքի ղեկավարի ուղեկցությամբ տեղափոխվեցինք Ծովինար ռազմամարզական ճամար, որտեղ մի ամբողջ օր անցկացրեցինք՝ ունեցանք միասնական մարզումներ, խաղեր:

Վերջին օրը կրկին վերադարձանք Վաղաշեն: Սովորողները փաստում էին, որ նման արկածային ճամփորդության դեռ չէին մասնակցել:

Մանրամասն՝ նկարաշարում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s