Կայացավ սուսերամարտի աշխարհի պատանիների առաջնությունը

Ապրիլի 11-ից 15-ը կայացավ աշխարհի սուսերամարտիկ պատանիների առաջնությունը, որն մասակցում էինք նաև Մխիթար Սեցաստացի կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորող՝ Նարել Ավագյանը և ես, որպես գլխավոր մարզիչ:

Ապրիլի 11-ին մեր թիմը, Զվարթնոց օդակայանից մեկնեց դեպի Լեհաստանի՝ Վարշավա քաղաք, որտեղից մեքենայով ուղևորվեցինք դեպի Տուռոն քաղաք: Վարշավա-Տուռոն ճանապարհը շատ գեղեցիկ և հետաքրքիր էր, Լեհաստանում բավականին զարգացած է գյուղատնտեսությունը և ճանապարհին տեսանելի բոլոր ահռելի հարթավայրերը մշակված էին:

Այսպիսով հասանք Տուռոն քաղաք: Առաջին օրը մեր թիմի համար հանգստյան օր էր, որի ժամանակ մարզիկները անցան ակլիմատիզացիա և հանգստացան, նախապատրաստվելով մրցմանը:

Մրցմանը Հայաստանի հավաքական թիմը, որի մեջ ընդգրկված էր Նարեկ Ավագյանը, ներկայացավ բավականին լավ: 152 մասնակիցներից գրավեց 48 հորիզոնականը, հաղթելով 6-ից 3 մենամարտերը: Նշեմ, որ նման հարթակում ներկայանալիս, երիտասարդ, անփորձ մարզիկները ձեռք են բերում փորձի փոխանակում, ինքնավստահություն և միջազգային կապերի հնարավորություն:

 

Աշխարհի առաջնությունից առաջ կայացավ նախապատրաստական հավաք և մրցաշար՝ Գյումրիում և Վրաստանում

Մարտի 26-28-ը Գյումրիում կայացավ սուսերամարտի հավաքական թիմերի հավաք-մարզումներ, որին մասնակցում էին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սուսերամարտի ակումբի սովորողներ՝ Նարեկ Ավագյանը, Հայկ Թելունցը, Ռաֆայել Հովհաննիսյանը և Ալբերտ Գրիգորյանը:

Մարզումները անցան ընկերական, ջերմ մթնոլորտում: Բոլոր մարզադպրոցների սաները միասին մարզվեցին և փորձեցին իրենց ուժերը: Վերջին օրը ժամանակ ունեցանք նաև ման գալ հիասքանչ Գյումրիով:

Մարտի 28-ից ապրիլի 1-ը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հավաքական թիմը Վրաստանի Քութաիսի քաղաքում, մասնակցեց սուսերամարտի պատանիների միջազգային բաց առաջնությանը՝ որին մասնակցում էին՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան և Ռուսաստանը:

Մեր սուսերամարտիկները պատվով մասնակցեցին մրցաշարին՝ գրավելով պատվավոր առաջին հորիզոնականը: Նշեմ նաև, որ սեբաստացի Ռաֆայել Հովհաննիսյանի անդրանիկ մրցումներն էին միջազգային հարթակում: Պատվավոր առաջին հորիզոնականը գրավեց հայ սուսերամարտիկ Գրիգոր Մնացականյանը, իսկ Նարեկը հինգերորդ հորիզոնականը:

Սրտանց շնորհավորում ենք և մաղթում նորոնոր ձեռքբերումներ հատկապես միջազգային մրցաշարերի ընթացքում: