Սուսերամարտի առաջնություն Վրաստանում

Վրաստանի Զեստաֆոն քաղաքում տեղի ունեցավ սուսերամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցում էին կրթահամալիրի Ավագ և Միջին դպրոցի սովորողները:

This slideshow requires JavaScript.

Նոյեմբերի փճ-ին ժամը՝ 8:00 ՀՀ հավաքական թիմի հետ, կրթահամալիրի հավաքական թիմը Կրկեսի շենքի դիմացից ուղևորվեց Զեստաֆոն:

Տեղ հասանք երեկոյան, տեղավորվեցինք հյուրատանը: Հաջորդ օրը զբոսնեցինք Զեստաֆոն քաղաքում՝ Ռիոն գետի ափերով: Սովորողները տպավորվել էին Ռիոն գետի գեղեցկությամբ, շատ կամուրջների առկայությամբ  և շատ արագ տեղեկություններ հայթհայթեցին գետի մասին: Երեկոյան ոգևորված պատում էին, թե ով ինչ տեղեկություն է իմացել: Ռիո գետի երկարությունը՝ 327 կմ է: Գետը սկիզբ է առնում Կովկասյան լեռներից և թափվում է Սև ծովը:

Կիրակի օրը խոցասուսեր զենքաձևի մրցման օրն էր: Մասնակիցները թվով՝ 40 մարզիկ, մասնակցում էին՝ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի մարզիկները: Սովորողները մեծ ոգևորությամբ մասնակցում էին նախընտրական փուլին, ամեն գնով պայքարեցին  եզրափակիչ փուլ անցնելու համար: Աշոտը թեժ պայքարի ընթացքում պարտվեց վրաց մարզիկին գրավելով՝ 16 տեղը: Իսկ Նարեկը՝ հաղթելով բոլոր մենամարտերը, անցավ 1/8 եզրափակիչ, սակայն մրցանակային տեղի համար մեկ խոցումով պարտվեց ուկրաինացի մարզիկին: Արշիլը  մասնակցում էր 2005-06 թվերի մեջ և նույնպես անցամ 1/8 եզրափակիչ և շատ ցավալի պարտություն կրեց՝ մեկ խոցումով:

Այսպիսով մեր սովորողները գրավեցին՝ չորրորդ, հինգերորդ և տասնվեցերորդ տեղերը:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s