Հեծանվային ակումբների բարելավման առաջարկներ

Կրթահամալիրի բոլոր դպրոցներում գործում են հեծանվային ակումբներ, որոնք ունեն խնդիրներ, դրանք են՝

  1. հեծանվային ակումբների կապը միմյանց հետ
  2. հեծանիվների որակի բարձրացման և վերանորոգման պարագաների բացակայության խնդիրներ
  3. հեծանվային ակումբների ակտիվացման խնդիր (անդամակցություն)
  4. Հեծանվային ակումբների կանոնակարգերի վերամշակման, ստեղծման խնդիրներ

Հետևյալ խնդիրների լուծման առաջարկներ՝

խնդիր 1: Հեծանվային ակումբների կապը միմյանց հետ շատ կարևոր է թե միջդպրոցային համագործակցության, թե սովորող-սովորեցնող նախագծերի, փորձի փոխանակման տեսանկյուններից, այնպես էլ դպրոցից դպրոց հեծանվաերթերի ստեղծման համար: Այս ամենը ստեղծելու և իրականացնելու համար առաջարկում եմ ընդհանուր պարապմունքների կամ մանկավարժական հավաքները անցկացնել միասին:

Խնդիր 2: Կրթահամալիրի հեծանիվների մեծ մասը կարիք ունեն թարմացման, որակի բարձրացման խնդիրներ, որի համար առաջարկում եմ ներքին անվադողերի և անադողերը փոխել գելով ներքին անվադողերով, որը փորձարկվել է Հյուսիսային դպրոցի հեծանիվների վրա և ունեցել է դրական արդյունք: Ինչպես նաև ամեն հեծանվային ակումբի համար առաջարկում եմ ունենա առաջնային վերանորոգման պարագաներ(հեծանիվի անվադողերի պոմպ, վեցանկյուն գործիք, ճաղի գործիք, ներքին անվադողի վերանորոգման տուփ, գործիքների հավաքածու, 12հատ 18համարի անվադող և 12հատ ներքին անվադող), որի դեպքում կհեշտանա վարպետաց դասերի անցկացման, ինչպես նաև վերանորոգող՝ իմ, Գևորգ Ստեփանյանի և Էդմոն Փաշինյանի դպրոցից դպրոց այցերի հարմարավետությունը(մայր դպրոցի գործիքները կմնան միայն մայր դպրոցի հեծանիվների համար):

Խնդիր 3: Առաջարկում եմ ամեն դպրոցում ստեղծված հեծանվային ակումբներին անդամակցելու(1000-2000դր) հնարավորություն ստեղծվի, որի դեպքում ամեն դպրոց կարող է առաջարկել ակումբին անդամակցողներին հատուկ պայմաններ(հեծանիվի վարելու ազատ ժամեր, հեծանվային արշավներին և ճամփորդություններին անվճար մասնակցություն, ամեն սովորող պատասխանատու լինի մեկ կամ մի քանի համարակալված հեծանիվների համար կամ հակառակը՝ մեկ հեծանիվի համար պատասխանատու լինի մի քանի անդամակցած սովորող), որոնք խնամում և հետևում են հեծանիվի վիճակին:

Խնդիր 4: Ամեն դպրոցի հեծանվային ակումբ իր պատասխանատուի գլխավորությամբ պետք է սկսի մշակել կամ վերանայել իր հեծանիվների շահագործման կանոնակարգը, որը հատուկ կլինի իր դպրոցի համար:

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s