Ասպետ 2017

11
Ասպետ 2017-ի մեկնարկը տրվեց օգոստոսի 6-ին, ժամը՝ 8.00-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից: Ստանալով տիար Գևորգի վերջին խորհուրդներն ու բարեմաղթանքները՝ ընկանք ճամփա: Մեր խումբը կազմված էր «Սեբաստիա» մարզադպրոցի սաներից ու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներից:
Ընդհանրապես, մարզական կարիերայիս ընթացքում հասցրել եմ շրջագայել եվրոպական շատ երկրներում, սակայն այս ճամփորդությունը յուրահատուկ էր, քանի որ մասնակիցների մեծ մասի նման ես ևս երբեք Արցախում չէի եղել: Դեպի Արցախ տանող ճանապարհի առաջին կանգառը Արփա գետի ափին էր, որտեղ հնարավորություն ստացանք փոքր-ինչ հանգստանալու և միմյանց ավելի լավ ճանաչելու:
Քանի որ ճամփորդությունը նաև հայրենագիտական էր, ուստի մենք հնարավորությունը բաց չթողեցինք Խնձորեսկի հայտնի ճոճվող կամուրջը տեսնելու, ինչպես նաև Սյունքի Զանգերի մոտ սառնորակ ջուր վայելելու:  Առջևում Արցախն  էր: Արցախն ու արցախցիները մեզ շատ ջերմ դիմավորեցին: Ճամբարի ղեկավար կազմը փոքր-ինչ անակնկալի եկավ, երբ տեսավ, որ այս անգամ իրենց անծանոթ մարդիկ են ղեկավարելու սեբաստացիների դասակը, բայց, միևնույնն է, ընդունեցին գրկաբաց, ինչպես կընդունեին հին ընկերներին:
Ճամբարը ուներ շատ հագեցած գրաֆիկ, կամ ինչպես տեղացիներն են ասում՝ կարգացուցակ: Այն իր մեջ ներառում էր նախավարժանք, շարային պատրաստություն, կրակային պատրաստություն, մարզական և ինտելեկտուալ  խաղեր, ռազմական դասընթացներ և այցելութուններ զորամասեր: Ի դեպ, մարզկան խաղերի մեջ ընդգրկվեց նաև նետաձգությունն ու սուսերամարտը, որը շատ ոգևորող էր բոլորի համար: Ընդհանուր առմամբ սեբաստացիների դասակը բավականին հաջող հանդես եկավ վոլեյբոլի և զենք հավաքելու(Վալերի Իսահակյան) մրցումներում՝ երրորդ հորիզոնական զբաղեցնելով և հաղթելով շախմատի առաջնությունում, իսկ սեբատացիներ Դավիթ Գևորգյանն ու Վալերի Իսահակյանը՝ որպես լավագույն ճամբարականներ, հատուկ մրցանակներ ստացան կազմակերպիչների կողմից: Սակայն ճամբարի կարգացուցակի ամենահետաքրքիր մասը Արցախի ճանաչումն էր: Մեզ հնարավորություն ընձեռնվեց այցելել Գանձասար, Շուշի, Տիգրանակերտ ու Նիկոլ Դումանի տուն-թանգարան:

Յոթօրյա ճամբարը, որը սկզբում երկար էր թվում, շատ աննկատ ու արագ անցավ, և օգոստոսի 13-ի վաղ առավոտյան ընկանք ճամփա: Այս անգամ վերդարձանք Քարվաճառով ու Գեղարքունիքով: Անցնելով մի քանի ժամ՝ արդեն հայտնվեցինք Թարթառի ափին ու կանգ առանք Դադիվանքում:

Արդեն բավականին ուշ էր, երբ հասանք Երևան:

Կարծում եմ, որ ճամբարը ստացվեց, ու սովորողները շատ բան ստացան ճամբարից: Սակայն ձեռքբերումը այն կլինի,  եթե յուրաքանչյուր սեբաստացի մեկ ընկեր ձեռք բերած լինի Արցախում, իսկ ճամբարին մասնակից յուրաքանչյուր արցախցի՝ մեկ սեբաստացի ընկեր Երևանում:

 

This slideshow requires JavaScript.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s