Սուսերամարտի միջազգային մրցաշար Բաթումի քաղաքում

Հունիսի 30-ից հուլիսի 4-ը Վրաստանում  տեղի ունեցավ սուսերամարտի միջազգային առաջնությունը: Մրցաշարին մասնակցում էին մարզիկներ  տարբեր հանրապետություններից՝  Ռուսաստանից, Ադրբեջանից, Վրաստանից և Հայասատանից: Մասնակից սուսերամարտիկների մեջ էին նաև մեր կրթահամալիրի սուսերամարտի ակումբի պատանիները՝  միջին դպրոցի սովորողներ Խաչատրյան Արշիլը և Կոստանյան Արթուրը: Մրցաշարից առաջ  մեր մարզիկները ուսումնամարզական պարապմունքներ են անցկացրել տարբեր երկրների հավաքական թիմերի սուսերամարտիկների հետ, ինչպես նաև զբաղվել են հեծանվարությամբ, լողով, սեղանի թենիսով և այցելել են Բաթումի քաղաքի մշակույթին վայրերը: Մրցաշարի 40 մասնակիցների մեջ, մեր մարզիկները գրավեցին՝ Արշիլ Խաչատրյանը 20-րդ տեղ, Կոստանյան Արթուրը 25-րդ տեղ, սա լավ մեկնարկ էր մեր սաների համար և մեծ մարզական փորձ:

This slideshow requires JavaScript.

Սովորող-սովորեցնող նախագիծ «Ժայռ» ճամբարում

Նպատակը՝

Ծանոթացնել «Ժայռ» ճամբարի մասնակիցներին սուսերամարտ մարզաձևի հետ

Ընթացքը՝

Սուսերամարտի մարզումներին մասնակցող սովորողները,  ցուցադրում են իրենց ունակությունները և տեխնիկական որոշակի հնարքներ են սովորեցնում մյուս մասնակիցներին։ Այսպիսով, սովորողը սովորեցնում է։ Ճամբարի մասնակիցները կատարում են վարժություններ, սովորում են սուսերամարտին տիրապետելու որոշ հնարքներ։

Արդյունքը՝

Տեսանյութեր, ֆոտոպատում

Եվրոպայի առաջնության նախապատրաստական մարզումներ

Ընթանում են հերթական նախապատրաստական մարզումները: Հունիսի 11-17 Եվրոպայի մեծահասակների սուսերամարտի առաջնությունը տեղի կունենա Թիֆլիս քաղաքում: Այս մարզումների ընթացքում ինձ ուժ և մեծ պատասխանատվություն է տալիս կրթահամալիրի սովորողների ոգևորությունն և քաջալերությունը, որպեսզի Եվրոպայի սուսերամարտի առաջնությանը պատվով ներկայանամ և ունենամ հաջողություն: