ՀՀ սուսերամարտի մեծահասակների գավաթի առաջնություն 2017

Մայիսի 12-ին կայացավ ՀՀ սուսերամարտի մեծահասակների գավաթի առաջնությունը: Մարզիկները մրցեցին խոցասուսեր զենքաձևում: Առաջնությանը մասնակցում էին 36 լավագույն սուսերամարտիկներ տարբեր թիմերից` Արաբկիր համայնքի Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցից, Գյումրու սուսերամարտի մարզադպրոցից, Բյուրեղավանի “Քեթրին” սուսերամարտի ակումբից, ՀՀ Նորագավիթի մարզական միության սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցից, ինչպես նաև Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի սուսերամարտի հավաքական թիմը: Մեր դպրոցի սովորողներ` Մարտին Մկրտչյանը(ավագ դպրոց) և Պողոսյան Արենը(միջին դպրոց) ունեցան 5 ական մենամարտեր: Այդ մենամարտերից ունեցան միայն մեկական հաղթանակներ և գրավվեցին համապատասխանաբար 18-րդ և 23-րդ տեղերը: Այդ արդյունքներով, սակայն չկարողացան անցնել եզրափակիչ փուլ: Մասնակցում էր նաև կրթահամալիրի սուսերամարտի մարզիչ Միքայել Ղազարանը, ով իր սովորողների բուռն ոգևորության ու քաջալերության միջոցով, կարողացավ գրանցել բացարձակ հաղթանակ բոլոր մենամարտերում և դարձավ ՀՀ սուսերամարտի մեծահասակների գավաթի առաջնության հաղթով` ստանալով ուղեգիր մասնակցելու մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա սույն թվականի հունիսի 11-17 Թիֆլիսում, Վրաստան: Այս առաջնությանը սովորողները հնարավորություն ունեցան մասնակցել մեծահասակների հետ, որը իրենց տվեց մեծ փորձ հաջորդ մրցաշարերին ավելի պրոֆեսիոնալ մասնակցելու համար:

Այժմ մեր սուսերամարտիկները հնարավորություն կունենան մասնակցել և ինչու չէ մարզվելու Միքայել Ղազարյանի հետ` պատրաստվելու Եվրոպայի առաջնությանը: Սա շատ լավ հնարավորություն է ավելի մոտիկից ծանոթանալու մարզաձևին և մարզվելու սուսերամարտով: Հաջողություն և նորանոր հաղթանակներ բոլորիս:

Թողնել մեկնաբանություն