Ճամբարային աշխատանքային ջոկատ

This slideshow requires JavaScript.

Նպատակ

  • Մայր դպրոցի մարզադաշտերի, մարզասրահների բարեկարգման աշխատանքներ
  • Մայր դպրոցի բակերի բարեկարգման աշխատանքներ
  • Ագարակի բարեկարգման աշխատանքներ

Մասնակիցներ

  1. Դավիթ Հարությունյան
  2. Վլադիմիր Խաչատրյան
  3. Կարապետ Գյուլբահարյան
  4. Հայկ Մկրտչյան
  5. Արսեն Մանասյան
  6. Արման Ադիբեկյան
  7. Արսեն Խաչատրյան

Աշխատանքների սկիզբը՝ ամեն օր՝ ժամը 13.00-ից

Համակարգումը՝ Միքայել Ղազարյանի

ՀՀ սուսերամարտի մեծահասակների գավաթի առաջնություն 2017

Մայիսի 12-ին կայացավ ՀՀ սուսերամարտի մեծահասակների գավաթի առաջնությունը: Մարզիկները մրցեցին խոցասուսեր զենքաձևում: Առաջնությանը մասնակցում էին 36 լավագույն սուսերամարտիկներ տարբեր թիմերից` Արաբկիր համայնքի Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցից, Գյումրու սուսերամարտի մարզադպրոցից, Բյուրեղավանի “Քեթրին” սուսերամարտի ակումբից, ՀՀ Նորագավիթի մարզական միության սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցից, ինչպես նաև Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի սուսերամարտի հավաքական թիմը: Մեր դպրոցի սովորողներ` Մարտին Մկրտչյանը(ավագ դպրոց) և Պողոսյան Արենը(միջին դպրոց) ունեցան 5 ական մենամարտեր: Այդ մենամարտերից ունեցան միայն մեկական հաղթանակներ և գրավվեցին համապատասխանաբար 18-րդ և 23-րդ տեղերը: Այդ արդյունքներով, սակայն չկարողացան անցնել եզրափակիչ փուլ: Մասնակցում էր նաև կրթահամալիրի սուսերամարտի մարզիչ Միքայել Ղազարանը, ով իր սովորողների բուռն ոգևորության ու քաջալերության միջոցով, կարողացավ գրանցել բացարձակ հաղթանակ բոլոր մենամարտերում և դարձավ ՀՀ սուսերամարտի մեծահասակների գավաթի առաջնության հաղթով` ստանալով ուղեգիր մասնակցելու մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա սույն թվականի հունիսի 11-17 Թիֆլիսում, Վրաստան: Այս առաջնությանը սովորողները հնարավորություն ունեցան մասնակցել մեծահասակների հետ, որը իրենց տվեց մեծ փորձ հաջորդ մրցաշարերին ավելի պրոֆեսիոնալ մասնակցելու համար:

Այժմ մեր սուսերամարտիկները հնարավորություն կունենան մասնակցել և ինչու չէ մարզվելու Միքայել Ղազարյանի հետ` պատրաստվելու Եվրոպայի առաջնությանը: Սա շատ լավ հնարավորություն է ավելի մոտիկից ծանոթանալու մարզաձևին և մարզվելու սուսերամարտով: Հաջողություն և նորանոր հաղթանակներ բոլորիս:

Մայիսի 9-ի տոնական մարզական միջոցառում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2017 թվականի մայիսի 9-ին կազմակերպել էր տոնական մարզական միջոցառումներ` սուսերամարտի և տարբեր մարզաձևերից ցուցադրական ելույթներ: Եվ այդ օրը Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի սուսերամարտի ներկայացուցիչները նույնպես մասնակցեցին ցուցադրական ելույթներին:

Ավագ դպրոցից մասնացկցեց Մկրտչյան Մարտինը, իսկ Միջին դպրոցից Պողոսյան Արենը, Խաչատրյան Արշիլը, Նալբանդյան Վիտալին