Հունվարյան սուսերամարտի բաց առաջնություն

This slideshow requires JavaScript.

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի սուսերամարտիկները մասնակցեցին Երևանի Արաբկիր վարչական շրջանի գավաթի սուսերամարտի բաց առաջնությանը: Որը տեղի ունեցավ հունվարի 26-ին ժամը 14:00-ին, Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի դպրոցում:

Մասնակցեցին Ավագ դպրոցի սովորողներ` Իսահակյան Վալերի, Մկրտչյան Մարտին և Մարտիրոսյան Մելինե

Միջին դպրոցի սովորողներ` Պողոսյան Արեն

Բաց առաջնությանը եկել էին մասնակցելու տարբեր մարզերից, որոնց ընդհանուր մասնակիցների թիվը կազմում էր 40 սուսերամարտիկներ: Մեր Կրթահամալիրի սուսերամարտիկներից Մկրտչյան Մարտինը հաղթելով 4 մենամարտ, գրավել է 6-րդ տեղը: Իսկ մյուսմասնակիցները գրավել են 11-րդ, 17-րդ և 20-րդ տեղերը:

Այս մրցումներից հետո, Կրթահամալիրի սուսերամարտիկները կպատրաստվեն գալիք ամսվա` փետրվարին, ՀՀ երիտասարդների սուսերամատի առաջնությանը, մաղթենք նրանց հաջողություններ:

 

 

Թողնել մեկնաբանություն