Սուսերամարտի պատմությունը

Սուսերամարտ, 1․ սառը զենքին տիրապետելու հնարքների համակարգ ձեռնամարտում։ Հայտնի է հնագույն ժամանակներից։ Միջին դարերում համարվել է «ասպետի յոթ առաքինություններից» մեկը։ Սուսերամարտի արվեստը ծագել է 15-րդ դարի սկզբին, ռազմիկի սպառազինությունը հրազենիհայտնագործման հետևանքով թեթև և դյուրակիր դառնալուց հետո։ 2․ Մարզաձև, սահմանված կանոններով մենամարտ ճկասուսերի, թրասուսերի կամ խոցասուսերի գործածությամբ։ Պաշտոնական մրցումների ժամանակակից ծրագիրն ընդգրկում է տղամարդկանց և կանանց (միայն ճկասուսեր) թիմային-անհատական մրցաշարեր։ Ճկասուսերի (ռապիրա) քաշը 0,5 կգ է, երկարությունը՝ 1,1 մ։ Մարտի ժամանակ թույլատրվում են խոցումներ իրանի և մեջքի (մինչև գոտկատեղ) տարբեր մասերին։ Մենամարտելիս մարզիկը հագնում է մետաղյա թելերից հյուսված հատուկ բաճկոն, որը հաղորդալարով միացվում է էլեկտրագրանցող սարքին։ Ճիշտ խոցելու դեպքում վառվում է կանաչ կամ կարմիր, մյուս դեպքերում՝ սպիտակ, ազդանշանային լամպ։ Թրասուսերի մարտի դատավարությունը իրականացնում են ավագ և չորս անկյունային մրցավարներ։ Թույլատրվում է հարվածել կամ խոցել գոտկատեղից վեր՝ բացի ծոծրակից։ Խոցասուսերի (շպագա) քաշը մինչև 0,77 կգ է, երկարությունը՝ 1,1 մ։ Սայրի կտրվածքը եռանկյուն է։

Թույլատրվում է խոցել մարմնի բոլոր մասերը, բացի ծոծրակից (նաև ժամանակակից հնագամարտի ձև)։ Սուսերամարտում հաղթում է մինչև 6 րոպեում 5 խոցում կատարող մարզիկը (օլիմպիական մրցակարգի դեպքում՝ 10 րոպեում 10 խոցում)։ Մարզիկները հագնում են սպիտակ, թեթև, ամուր կտորից պաշտպանական հագուստ, ցանցապատ սաղավարտ, ձեռնոց՝ սուսերակիր ձեռքին։ Մրցուղյակի երկարությունը 18 մ է։1896թվականից Սուսերամարտի օլիմպիական խաղերի ծրագրում է (կանանցը 1924 թվականից)։1937թվականից անց է կացվում աշխարհի ամենամյա առաջնություն, 1906-1936 թվականին անցկացվել էԵվրոպայի առաջնություն, 1960 թվականից տեղի են ունենում Եվրոպայի գավաթի թիմային և անհատական մրցումներ (1964 թվականից՝ չեմպիոնատներ)։ Ռուսաստանում մարզական Սուսերամարտ հայտնի է XVII դարի վերջից։ Պաշտոնական մրցումներ կազմակերպվել են 1860 թվականից (սկզբում միայն սպաների համար)։ 1924թվականին տեղի է ունեցել Մոսկվայի առաջին չեմպիոնատը, 1925 թվականին հիմնվել է Սուսերամարտի Համամիութենական սեկցիան (1958թվականից՝ Սուսերամարտի ԽՍՀՄ ֆեդերացիա)։ ԽՍՀՄ առաջնություններ անցկացվում են 1930-ական թվականներին․ (1943թվականից ամենամյա)։ 1952 թվականին Սուսերամարտի Համամիութենական սեկցիան ընդգրկվել է Սուսերամարտի Միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԵ-ի (հիմնադրվել է 1913 թվականին, Փարիզում) կազմում։ Սովետական մարզիկները բազմիցս հաղթել են օլիմպիական խաղերում և աշխարհի առաջնություններում, նվաճել «Ազգերի մեծ մրցանակը»։ Հայաստանում Սուսերամարտ տարածում է գտել 1922թվականից։

Սուսերամարտի մրցարշար Ռուսաստանում 2009թ.

Առաջին խմբակները կազմակերպվել են Երեվանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան ռազմական դպրոցում ևԼենինականում։ Հանրապետական առաջնություններ անցկացվում են 1945 թվականից։ Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստուտն ունի Սուսերամարտի ամբիոն (1979-ից)։ Հայաստանի մարզիկներից Վլադիմիր Չերնիկովը (խոցասուսեր) դարձել է XVII Օլիմպիական խաղերի 3-րդ, աշխարհի և ԽՍՀՄ առաջնությունների 2-րդ և 3-րդ մրցանակակիր, հաղթել ԽՍՀՄ գավաթի խաղարկությունում (1958)։ Ա․ Կարագյանը (խոցասուսեր) Մոսկովյան օլիմպիադայի արծաթե (ճկասուսեր, թիմային) և բրոնզե (թիմային) մեդալակիր է, հաղթել է աշխարհի (թիմային) առաջնություններում (1979, 1981), Եվրոպայի գավաթի խաղարկությունում (1978, թիմային), իտալական «Մպրիտֆիկո» միջազգային խոշորագույն մրցաշարերում (1974, 1977), բազմիցս նվաճել ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը։

Նյութի հեղինակ՝ Էդիտա Գասպարյան 8-2դաս.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s