Եվս մեկ հաղթանակ

Ապիրլի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի Սուսերամարտի առաջնությունը։ Մասնակցում էր նաև կրթահամալիրի սուսերամարտի մարզիչ՝ Միքայել Ղազարյանը։ Միքայել  Ղազարյանը գրավեց 3 տեղը և շահեց Եվրոպայի առաջնության ուղեգիր, որտեղ խաղարկվելու է Բրազիլիայում կայանալիք Օլիլպիական  խաղերի ուղեգիրը։
Մազթում ենք մեր մարզչին  հաղթական ելույթներ Եվրոպայի առաջնությանը։

Սուսերամարտի պատմությունը

Սուսերամարտ, 1․ սառը զենքին տիրապետելու հնարքների համակարգ ձեռնամարտում։ Հայտնի է հնագույն ժամանակներից։ Միջին դարերում համարվել է «ասպետի յոթ առաքինություններից» մեկը։ Սուսերամարտի արվեստը ծագել է 15-րդ դարի սկզբին, ռազմիկի սպառազինությունը հրազենիհայտնագործման հետևանքով թեթև և դյուրակիր դառնալուց հետո։ 2․ Մարզաձև, սահմանված կանոններով մենամարտ ճկասուսերի, թրասուսերի կամ խոցասուսերի գործածությամբ։ Պաշտոնական մրցումների ժամանակակից ծրագիրն ընդգրկում է տղամարդկանց և կանանց (միայն ճկասուսեր) թիմային-անհատական մրցաշարեր։ Ճկասուսերի (ռապիրա) քաշը 0,5 կգ է, երկարությունը՝ 1,1 մ։ Մարտի ժամանակ թույլատրվում են խոցումներ իրանի և մեջքի (մինչև գոտկատեղ) տարբեր մասերին։ Մենամարտելիս մարզիկը հագնում է մետաղյա թելերից հյուսված հատուկ բաճկոն, որը հաղորդալարով միացվում է էլեկտրագրանցող սարքին։ Ճիշտ խոցելու դեպքում վառվում է կանաչ կամ կարմիր, մյուս դեպքերում՝ սպիտակ, ազդանշանային լամպ։ Թրասուսերի մարտի դատավարությունը իրականացնում են ավագ և չորս անկյունային մրցավարներ։ Թույլատրվում է հարվածել կամ խոցել գոտկատեղից վեր՝ բացի ծոծրակից։ Խոցասուսերի (շպագա) քաշը մինչև 0,77 կգ է, երկարությունը՝ 1,1 մ։ Սայրի կտրվածքը եռանկյուն է։ Շարունակել կարդալ